Խնդրում եմ - 2 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 22.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 2 » Խնդրում եմ
12:59
Խնդրում եմ

Խնդրում եմ, գնա էլ հետ միՙ նայիր,Քո այդ հայացքով էլ ինձ միՙ տանջիր,
Չփորձես երբեք նորից հայտվել...Վախենում եմ, որ հանկարծ քեզ տեսնեմ,
Գլուխս կորցնեմ, քեզ նորից ներեմ։Վախենում եմ, որ քո կրծքին փարվեմ,
Վաղուց կուտակված կարոտս առնեմ,Սակայն խնդրում եմ, գնա, սիրելիս:

___________________________________

Երբ որ այլևս չսիրես դու ինձ,
Երբ սրտանց կապվես ուրիշ մեկի հետ,
Եվ հրաժարվես սիրո երդումից,
Ես քեզ դավաճան չեմ ասի երբեք...
Եվ չեմ նեղանա քեզնից հավատա,
Ես գիտեմ,սրտին ինչպես են տիրում...
Սերն ինքնաբուխ է,թեկուզ ցավատանջ,
Ոչ աղերսում է,և ոչ պատվիրում...
Կապսոսեմ,կցավեմ,կայրվեմ,

_____________________________
Հոգուս մեջ մի նոր կրակ կվառվի,
Բայց ես հարգանքով միշտ էլ կնայեմ,
Նրան ում սիրես ինձնից ավելի,
Կնշանակի սխալ ես եղել
Ոսկու փոխարեն ընտրել ես կապար...
Ընդհակառակը չեմ ների ես ինձ,
Անկարող եղա պահել քեզ այնպես,
Որ ետ չդառնաս դու սիրո բոցից,
Ես քեզ կսիրեմ,կսիրեմ խորը,
Թող վրաս խնդա այն բախտավորը,
Որին կսիրես ավելին քան ինձ,
Եվ ինչևիցե ուր էլ որ լինես,
Թող Աստված լինի միշտ պահապան քեզ...

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 868 | Ավելացրեց: AnnaRM | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar