Խնդրում եմ - 30 Սեպտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 30 » Խնդրում եմ
20:16
Խնդրում եմ
Խնդրում եմ`մնա,չգնաս հանկարծ, 
Որ ես չլինեմ այսքան ավերված, 
Որ կարոտներից ես չխենթանամ, 
Իմ հույսի գոցված դռները բանամ... 

Մնա, որ ապրեմ, ճախրեմ քեզանով, 
Թեկուզ` երազում և կամ` մի թևով... 
Միայն թե զգամ, որ խենթիս կյանքում 
Շատ հեռուներից լույս է ճառագում... 

Մնա, որ հոգիս անվերջ սավառնի, 
Աչքերիս լույսը որ չպակասի... 
Իսկ թե որոշես մի օր էլ գնալ` 
Սրտիս զարկերը, ՀՈԳԻՍ, քեզ հետ տար..

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1041 | Ավելացրեց: KARINA | Գնահատական: 5.0/12
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar