ԽՆՁՈՐԻ ՄԱՍԻՆ - 27 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 27 » ԽՆՁՈՐԻ ՄԱՍԻՆ
19:38
ԽՆՁՈՐԻ ՄԱՍԻՆ

Թվում է՝ մենք խնձորի մասին գիտենք ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ։ Այն պարունակում է բազմաթիվ վիտամիներ, հանքային նյութեր և շատ օգտակար սննդարար նյութեր։  Գիտնականները հաշվել , որ մեզ անհրաժեշտ է տարեկան ուտել 48 կգ խնձոր, իսկ 100 գ խնձորն իր հակաօքսիղացնող ազդեցությամբ հավասարազոր է 1500 մգ վիտամին C-ին:Ոչ այնքան վերջերս գիտնականները հայտնաբերել են, որ ամեն օր խնձոր ուտելը կանխարգելում է   բազմաթիվ   հիվանդություններ։ Խնձորն օգտակար է ծխողներին։ Անգլիացի գիտնականների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն օր խնձոր ուտողի թոքերն ավելի լավ են աշխատում, քան նրանը, ով չի ուտում։ Բժրշկները խնձորի այդ ազդեցությունրը բացատրում են նրանց մեջ հակաօքսիդիչների առկայությամբ, որոնք պաշտպանում են թոքերը ծխախոտի ծխի ու օդում գտնվող այլ վնասակար խառնուրդների ազդեցությունից։Բոլորն էլ գիտեն խնձորի առողջարար հատկության մասին, սակայն ոչ բոլորի մտքով կարող է անցնել, որ այդ մի քանի գրամ կշռող միրգը կարող է փոխել աշխարհը: Խոսքը 3 <<հեղափոխական>>խնձորների մասին է:1. Իմ կարծիքով, կարիք չկա խոսելու բոլորիս քաջ հայտնի աստվածաշնչյան արգելված պտուղի` խնձորի մասին, որը կերավ Եվան Դրախտում, և այդ օրվանից փոխվեց դրախտային կյանքը, և մարդը դարձավ մահկանացու:2. Ֆիզիկոս` հայտնի բոլորին: Իսահակ Նյուտոն: Ահա թե ում գլխին ընկավ երկրորդ հեղափոխական խնձորը: Դրա միջոցով Նյուտոնը վերջապես կարողացավ հասկանալ ծանրության ուժի գաղտնիքը: Առեղծվածային կերպով այս խնձորն էլ գտավ իր տեղը մարդկության պատմության մեջ:3. Նորամուծություն տեխնոլոգիայում: Երրորդ հեղափոխական խնձոր: Սթիվ Ջոբսի կողմից ստեղծվեց Apple-ը և շարունակում է զարգացում ապրել: Apple-ի iPhone,  iPod, iPad-ները շատ հայտնի են ամբողջ աշխարհում ոչ միայն երիտասարդների, այլ նաև մեծահասակների և երեխաների շրջանում: i- ն առաջացել է Սթիվ Ջոբսի մանկությունից: Մայրը որդուն դիմելուց օգտագործել է <այ>բառը: <այ տղա>,<այ բալա> և այլն: Հետագայում նշվում է Ջոբսի կենսագրությունում.…Օրն արևոտ էր, Ջոբսն իրեն վատ էր զգում: Նստել էր տան ետևի այգում և մտածում էր մահվան մասին: Նա խոսում էր իր Հնդկաստանի շրջագայության մասին, որտեղ սովորել էր բուդդիզմ մոտ 40 տարի առաջ: -Ես կիսով չափ հավատում եմ Աստծուն: Կյանքիս մեծ մասը ես հավատացել եմ այն բանին , որ պետք է լինի այն, ինչ տեսնում է աչքը: Իմանալով, որ շուտով մահանալու է, թերագնահատում էր անդրշիրիմյան կյանքի շանսերը: -Ես ուզում եմ հավատալ, որ ինչ-որ բան մնում է մեր մահից հետո: Տարօրինակ է մտածել, որ մեզնից հետո մեր փորձը կորում է և ես ցանկանում եմ հավատալ, որ ստեղծվածով կարող ենք անմահանալ: Մինչև շարունակելը Ջոբսը երկար լռեց: -Մյուս կողմից էլ, դա նման է on-off սեղմակին:Սեղմում ու դու չկաս: Հետո մտածմունքի մեջ ընկավ ու ժպտաց. -Հնարավոր է, հենց այդ պատճառով արգելեցի on- off սեղմակը տեղադրել Apple տեխնոլոգիայի վրա: Երկնքից ընկավ 3 խնձոր` մեկն ասողին , մեկը լսողին , մեկն էլ ….Խնձորից մենք կարող ենք ստանալ բազմաթիվ դիմակներ, որոնք շատ օգտակար են մեր մաշկի համար: Միայն պետք է ճիշտ օգտագործել դրանք:

 

Բաժին: Մի ' վնասիր ինքդ քեզ | Դիտումներ: 2456 | Ավելացրեց: shushanik | Գնահատական: 3.3/13
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 3
avatar
1 Eliz • 21:18, 28.07.2012
lavner 6
avatar
2 նառինե • 19:35, 23.11.2012
ես ցհգիտեի
avatar
3 գարիկ • 19:30, 10.12.2012
lav er shat ban imaca
xd 4
ComForm">
avatar