«Խելացի» ժամացույցը կհիշեցնի, թե որքան ժամանակ է մնացել օգտատիրոջը մինչ մահ - 14 Հոկտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 11.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հոկդեմբեր » 14 » «Խելացի» ժամացույցը կհիշեցնի, թե որքան ժամանակ է մնացել օգտատիրոջը մինչ մահ
20:39
«Խելացի» ժամացույցը կհիշեցնի, թե որքան ժամանակ է մնացել օգտատիրոջը մինչ մահ

Բոլոր նրանց համար, ովքեր կյանքում հետամուտ են memento mori (հիշիր մահվան մասին) սկզբունքին, թողարկվել են արտասովոր թվային ժամացույցներ: Tikker-ը հետադարձ հաշվարկ է կատարում մինչ մահ: Սարքը կօգնի ընդհանուր առմամբ գնահատել ժամանակն ու կյանքը:  Սարքի վրա ժամ հաստատելու համար անհրաժեշտ է լրացնել տարիքի, կենսակերպի և առողջության մասին հարցերով հատուկ հարցաթերթիկ: Մահվան ամսաթվի որոշման հստակությունը պայմանական է: Սարքը խորհրդանշական բնույթ է կրում: Այս մասին հայտնում է Vesti-ն:  Ներկայումս սարքը նախագծերի ֆինանսավորման Kickstarter կայքում միջոցներ է հավաքում: Մի քանի օրում հավաքված գումարը գերազանցում է 25 հազար դոլարը, ինչի մասին ի սկզբանե հայտնել էին մշակողները:  Սարքը վաճառքում կհայտնվի հաջորդ տարվա ապրիլին: Այն կարժենա 39 դոլար՝ գումարած առաքման արժեքը:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 606 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar