ՒՄ ՍԻՐԵԼԻ… ԻՄ ՀԵՌՈՒ.. - 19 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 19 » ՒՄ ՍԻՐԵԼԻ… ԻՄ ՀԵՌՈՒ..
17:05
ՒՄ ՍԻՐԵԼԻ… ԻՄ ՀԵՌՈՒ..

Ւմ սիրելի… իմ հեռու… հեռու…
Ու թվում է, թե ինչ-որ բան է պակասել թթվածնի միջից: Թվում է, թե փողոցները դատարկ են… դատարկ-դատարկ… Թվում է՝ աշխարհը կես է եղել: Իմ հեռու…
Ես ուզում եմ քեզ պատմել: Գիտե՞ս, այնքան գեղեցիկ է հիմա քաղաքը: Ամենուր լույսեր են՝ կարմիր, կանաչ, կապույտ: Մարդիկ մրջյունների պես աջ ու ձախ են գնում: Մտնում են այս խանութը, հետո՝ մյուսը, հետո՝ մյուսը: Քիչ-քիչ դատարկում են իրենց դրամապանակների պարունակությունը ու հազարավոր գնումներով շտապում են կանգնեցնել տաքսիներ: Ու մի տեսակ չեն նկատում, որ մի բան կա, որ փոխվել է: Չեն նկատում, որ թթվածնից ինչ-որ բան պակասել է…
Ես կարոտում եմ քեզ:
Շուտով Ամանորն է: Գիտեմ, թե ինչպես է սիրտս զարկելու տասներկուսին, որովհետև դու հեռու ես… որովհետև դու հեռու ես ու իմը չես… Ես հիշում եմ, թե ինչպես էիր շփոթմունքից թաքցնում ձեռքերդ և աչքերդ… Ինչպես էիր ինձ թաքուն հետևում և թաքուն խանդում… գուցե և սիրում … Այդ ժամանակ ես վախենում էի այն արգելքներից, որոնք ստիպում էին ինձ խեղդել բառերն իմ ներսում… Իսկ այսօր ես հասկանում եմ, որ կա շատ ավելի սարսափելի մի բան` պայմանակությունները դարձան կիլոմետրեր…
Մենք ստեղծված ենք այսպես: Բոլորս : Մենք անխելք արարածներ ենք, վախկոտ, տկար, վարանոտ ու… կիսատ… Ու գիտեմ, որ եթե անգամ խելագարվեմ քեզ գրկելու, քո ձայնը մեկ վայրկյանով լսելու համար, մեկ է… չեմ համարձակվի… կքաշվեմ սենյակիս մի անկյունում ու հիմար երեխայի պես լաց կլինեմ: Կհիշեմ, թե ինչպես էի օդի մեջ բռնում հայացքներդ, ինչպես էի հազարավոր պատկերների միջից որսում քո ստվերը… Ինչպես էի տարբերում համաչափ քայլվածքդ…Կհիշեմ, թե ինչպես էի աշակերտական սեղանիս հենված` հաշվում սրտիս զարկերը և պտտեցնում աչքերս այս ու այն կողմ…Կհիշեմ, թե որքան շատ էի հավատում և լաց կլինեմ:Փոքր, անխելք երեխայի պես լաց կլինեմ….Երբ առավոտյան շփերթ քայլերով բռնում եմ դպրոցի ճամփան, երբ անորոշ մտքերը բզկտում են միտքս, երբ ժամացույցի սլաքների հետ սիրտս հազար անգամ տատանվում է…երբ փակում եմ աչքերս և պատկերացնում եմ, թե որքան հեռու ես դու հիմա…Երբ թվում է, թե հենց շրջվեմ, տեսնելու եմ քեզ… Երբ թվում է, թե հեռվից կամաց իմ անունն ես տալիս…Երբ օրերը գալիս են ու անցնում աչքերիս առաջ, թվում է, թե անիմաստ է այս ցնորքն ու… ու ամեն բան… Բայց ինչ… Ես չունեմ այս տխրության տերը լինելու ողորմելի իրավունքները… ով եմ ես… կարոտել եմ քեզ… Կուզեմ փոխել այս լուսավոր քաղաքը, այս ամանորը, ամեն-ամեն բան կուզեմ փոխել այն պարզ օրերի հետ, երբ գիշերները պատուհանից տեսնում էի ինքնավստահ կերպարդ, ծխախոտիդ թեթև լույսը, որն անզգուշորեն մատնում էր քեզ… Ամեն ինչ կփոխեի…Միայն թե լինեիր այստեղ… և լինեիր իմը….իմ սիրելի..իմ հեռու…
Ես կարոտում եմ քեզ:
( այս  գրառումս բացառապես նվիրում եմ Ա.  Խաչատրյան-ին )

 

Դիտումներ: 717 | Ավելացրեց: tiktonik | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar