Windows Phone 9-ի ծնունդը մոտ ապագայում - 17 Հունվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 09.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 17 » Windows Phone 9-ի ծնունդը մոտ ապագայում
20:27
Windows Phone 9-ի ծնունդը մոտ ապագայում

Համաձայն «Mobile Research Group»-ի առաջատար վերլուծաբան Էլդար Մուրտազինի տվյալների՝ «Microsoft» ընկերությունը նպատակ ունի «զրոյից» մշակելու Windows Phone 9 օպերացիոն համակարգը:  Ըստ վերլուծաբանի կանխատեսման՝ նոր օպերացիոն համակարգի թողարկումը կարող է իրականանալ 2014 թվականի երկրորդ կեսին: Այն կփոխարինի Windows RT-ին: Windows 9-ի արտաքին տեսքի, մասնավորապես նրա աշխատասեղանի առնչությամբ «Microsoft»-ում գլուխ են բարձրացրել թեժ տարաձայնություններ ու քննարկումներ: Ինչպես հայտնել է Մուրտազինը, Windows Phone 9-ը «մասամբ համատեղելի» կլինի «Microsoft»-ի ներկայիս շարժական օպերացիոն համակարգի հետ:  wp9  Ինչպես նշում է «Mobile Research Group»-ի վերլուծաբանը, «Microsoft» ընկերությունը բանակցություններ է անցկացնում «Samsung»-ի հետ որպես աջակցություն նրան 1 միլիարդ դոլար տրամադրելու վերաբերյալ, եթե վերջինս համաձայնի թողարկել WP սարքեր: 

Լիլիթ Աբգարյան

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 547 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar