Բարսելոնայում Mobile World Congress ցուցադրությանը Microsoft ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ Windows 8 օպերացիոն համակարգի բետա տարբերակն արդեն հասանելի է բոլոր ցանկացողների համար:Արդեն հրապարակված են պլատֆորմի համակարգային պահանջները: Դրանք մասնավորապես ներառում են 1 գեգահերց պրոցեսոր, 1 կամ 2 գեգաբայթ օպերատիվ հիշողություն 32 և 64 բիթանոց տարբերակի համար համապատասխանաբար, 16 կամ 20 գեգաբիթ տեղ դիսկի վրա (32 և 64 բիթ), վիդեքարտ` DirectX 9 և WDDM 1.0 աջակցությամբ, ինչպես նաև 024x768 կետայնության դիսփլեյ: Դեռ անցած տարվա սեպտեմբերին հրապարակված առաջին նախնական վարկածը, որը ստեղծվել էր հատուկ մշակողների համար, ենթարկվել է մի շարք փոփոխությունների: Ինչպես հայտնում է Vesti-ն, այս մասին նշված է ընկերության պաշտոնական հաղորդագրությունում:Microsoft-ը կատարելագործել է կառավարման մեթոդները ստեղնաշարի, մկնիկի ու սենսորային դիսփլեյների միջոցով, ինչպես նաև օպտիմալացրել է պլատֆորմի արտադրողականությունը, դրա ենթահամակարգերի կայունությունն ու որակը: Բացի բուն համակարգից`Windows Store հավելվածների խանութներում բետա թեստավորման փուլում Microsof t-ի բոլոր հավելվածները կլինեն անվճար բոլոր օգտատերերի համար: