Windows 8-ի ամփոփիչ տարբերակում գաջեթներ չեն լինի - 6 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 03.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 6 » Windows 8-ի ամփոփիչ տարբերակում գաջեթներ չեն լինի
23:54
Windows 8-ի ամփոփիչ տարբերակում գաջեթներ չեն լինի

Windows 8-ի ամփոփիչ տարբերակը զրկված կլինի այսպես կոչված գաջեթներից, որոնք սովորաբար տեղադրվում են աշխատասեղանի վրա: Դրանց գործառույթները մասամբ իրականացնելու են նոր Metro ինտերֆեյսի նշանները, հաղորդում է The Verge-ն` վկայակոչելով չինական Win8China կայքը:

Չինացի մասնագետները, որոնք ծանոթացել են նոր օպերացիոն համակարգին, եզրակացրել են, որ Metro ինտերֆեյսը կփոխարինի հավելվածների գործառույթին, որ սովորաբար արագ մատչում էր ապահովում:

Նշենք, որ նոր համակարգում չի լինելու սովորական դարձած «Մեկնարկ» կոճակը, այժմ դրան փոխարինելու է Ctrl+Esc-ը, կամ կուրսորը ձախ ստորին հատված պահելը, որի ժամանակ ինչ-որ նշան կհայտնվի, կամ ստեղնաշարի Windows կոճակը:

 

Բաժին: Ծրագրեր | Դիտումներ: 777 | Ավելացրեց: ArmFun | Գնահատական: 5.0/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar