Wikipedia-ն ժամանակավորապես կփակվի - 14 Դեկտեմբերի 2011 - Status4ka.Ru
Այսօր 17.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2011 » Դեկտեմբեր » 14 » Wikipedia-ն ժամանակավորապես կփակվի
13:44
Wikipedia-ն ժամանակավորապես կփակվի

Wikipedia-ի հիմնադիր Ջիմի Ուելսն առաջարկել է ժամանակավորապես փակել օնլայն հանրագիտարանը՝ որպես բողոք՝ ուղղված SOPA օրենքի նախագծի ընդունմանը: Wikipedia հանրույթն ընդունել է այս առաջարկը:

Այս շաբաթ ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչները կքվեարկեն Stop Online Piracy Act (SOPA,Դադարեցրեք օնլայն ծովահենությունը) նախագծի ընդունման վերաբերյալ: Եթե այն ընդունվի, ապա իշխանությունները իրավունք կունենան ինտերնետ-պրովայդերներից պահանջել արգելափակել անօրինական բովանդակությամբ կայքերը:

SOPA-ի դեմ ակտիվ ելույթ են ունենում Google, Facebook, Yahoo, Twitter ինտերնետ-հսկաները, Mozilla-ն, eBay-ը, LinkedIn-ը և այլն: Նրանց կարծիքով՝ օրենքի ընդունման դեպքում կառավարությունը չափից դուրս մեծ իշխանություն կունենա վեբ-կայքերի վրա:

Նշենք, որ մի քանի ամիս առաջ օրենքի նման նախագիծ էր քննարկվում նաև Իտալիայում, սակայն Wikipedia-ի նույն ակցիայի արդյունքում նախագիծը չընդունվեց:


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 785 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 3.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar