Wi-Fi-ը վտանգում է տղամարդկանց առողջությունը - 6 Դեկտեմբերի 2011 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2011 » Դեկտեմբեր » 6 » Wi-Fi-ը վտանգում է տղամարդկանց առողջությունը
14:11
Wi-Fi-ը վտանգում է տղամարդկանց առողջությունը

Արգենտինացի կենսաբաններն զգուշացնում են ինտերնետի ակտիվ օգտագործողներին Wi-Fi անլար կապի ճառագայթման վատ հետևանքների մասին: Գիտնականները խորհուրդ են տալիս որքան հնարավոր է քիչ դնել նոթբուքը ծնկներին կամ պահել սմարթֆոնները գրպանում: Հաղորդում է Reuters-ը:

Wi-Fi գոտում երկար մնալը բացասաբար է ազդում տղամարդկանց սերմնահեղուկի որակի վրա: Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի ժամանակ դոնորներից վերցրել են երկուական սերմնահեղուկ՝ մեկը  փակ տարայով տեղադրելով wi-fi օգտագործող նոթբուքի կողքին, իսկ մյուսը՝ համակարգչից հեռու գտնվող տարածքում:

4 ժամ անց գիտնականները հետազոտել են սերմնահեղուկները: Պարզվել է, որ Wi-Fi գոտում գտնվող սերմնաբջիջների ակտիվությունը նվազել է 25%-ով, իսկ դրանց 9%-ի ԴՆԹ-ն վնասված է եղել:  Իսկ երկրորդ խմբի սերմնաբջիջների ակտիվությունը նվազել է 14%-ով, իսկ ԴՆԹ-ն վնասվել է դրանց միայն 3%-ում:

Գիտնականները խորհուրդ են տվել դյուրակիր համակարգիչները դնել սեղանին, ոչ թե ծնկներին և խուսափել wi-fi ապահովող որևէ սարք գոտկատեղի մոտ պահելուց:


pc news


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 704 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar