Վթար մայրաքաղաքում - 25 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 10.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 25 » Վթար մայրաքաղաքում
15:41
Վթար մայրաքաղաքում
Այսօր՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Երևանի Բաղրամյան պողոտայում «SAS» սուպերմարկետի դիմաց «Toyota Corolla» մակնիշի՝ 01 NP 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Հայկ Մարգարյանը թիվ 132 շենքի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և բախվել ծառին: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն մինչ դեպքի վայր կժամանեին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցներն ու ՃՈ հետաքննիչը, մի քանի երիտասարդներ ավտոմեքենայի վրայից հանել են համարանիշները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվեց ՃՈ հատուկ պահպանվող տարածք, չնայած այն հանգամանքին, որ նույն թվային համարանիշներով դեպքի վայր ժամանած որոշ անձինք փորձում էին համոզել, որպեսզի մեքենան չտեղափոխվի «գայի պլաշադկա»:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Կոտայքի մարզի Առինջ գյուղի Աբովյան թաղամասի բնակիչ, 33-ամյա Դավիթ Սուքիասյանի անվամբ:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 700 | Ավելացրեց: Micky-Mouse | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar