Վրաստանյան համերգը կվնասի՞ Շառլ Ազնավուրի հեղինակությանը - 15 Օգոստոսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Օգսստոս » 15 » Վրաստանյան համերգը կվնասի՞ Շառլ Ազնավուրի հեղինակությանը
22:29
Վրաստանյան համերգը կվնասի՞ Շառլ Ազնավուրի հեղինակությանը

Համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ շանսոնյե եւ դերասան Շարլ Ազնավուրը օգոստոսի 16-ին առաջին անգամ ելույթ կունենա Վրաստանում` հիմնանորոգումից հետո Ախալցխայի բերդի եւ դրան մաս կազմող «Ահմեդիե» մզկիթի հանդիսավոր վերաբացմանը:


«Շարլ Ազնավուրը առաջին անգամ է համերգով հանդես գալու մեր երկրում: Համերգը կբացի երիտասարդ վրացի ջազային կատարող Բեկա Գոչիաշվիլին: 45 րոպե ելույթից հետո կսկսվի Ազնավուրի համերգը»,- նշել է համերգի կազմակերպիչ Կախա Կանդելակին:

Նրա խոսքերով, համերգի առիթով Ախալցխայում մեծ էկրաններ կտեղադրվեն, որոնց միջոցով համերգը կհեռարձակվի նրանց համար, ովքեր ներկա չեն լինի տարածքում: Համերգի մի մասը կցուցադրվի նաեւ հեռուստատեսության ուղիղ եթերում:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հանդես էր եկել հայտարարությամբ` Ախալցխայի բերդի վերաբացման միջոցառմանը Շառլ Ազնավուրի համերգի կապակցությամբ:Հայտարարության մեջ, մասնավորապես նշվում է. «Վրացական իշխանությունները շարունակում են արհամարհել հայկական Սուրբ Նշան եկեղեցին համայնքին վերադարձնելու Ախալցխայի հայության եւ Վիրահայոց թեմի պահանջները, շարունակվում են խոնարհվել ու քանդվել Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիներն ու հոգեւոր այլ հուշարձանները: Նման պայմաններում Շառլ Ազնավուրի համերգը մեծ հարված կհասցնի աշխարհահռչակ շանսոնյեի հեղինակությանը ջավախահայության շրջանում: Մասնակցելով այս միջոցառմանը` նա ակամա նպաստելու է ջավախահայության իրավունքների ոտնահարման վրաց իշխանությունների քաղաքականությանը»:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 811 | Ավելացրեց: TIKO | Գնահատական: 2.7/12
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar