Բոլոր մարդիկ վատ սովորություններ ու թերություններ ունեն: Բայց զգուշացված
լինելը զինված լինել է: Ուստի խոսենք հորոսկոպի նշանների վատ
սովորությունների մասին
Խոյ
Խոյերը սիրում են քայլել մյուսների վրայով: Իհարկե այդ հատկանիշն օգնում է նրանց կյանքում, բայց միևնույն ժամանակ վատ է անդրադառնում անձնային հարաբերությունների վրա:
Ցուլ
Ցուլերը քաոս են պահում գրեթե ամեն ինչում: Այդ իրավիճակում իրենք իրենց պաշտպանված են զգում:
Երկվորյակ
Երկվորյակները խոսում են շատ և հաճախ անտեղի: Իսկ ահա լսել չեն կարողանում: Փորձեք թեկուզ մի րոպե լռել. գուցե մյուսներն էլ ասելիք ունեն:
Խեցգետին
Խեցգետինները սիրում են քաղցր` թխվածքներ, կոնֆետներ, շոկոլադ… Իսկ կառուցվածքը ժամանակի հետ ավելի ու ավելի է լայնանում: Փորձեք զսպել ձեզ:
Առյուծ
Պաթոս: Ահա առյուծների սիրելի բանը: Նրանք փնտրում են ցանկացած հնարավորություն շրջապատի վրա տպավորություն թողնելու համար:
Կույս
Պերֆեկցիոնիստներ ու մաքսիմալիստներ: Բայց հոգու խորքում նրանք շատ խոցելի են: Պետք չէ ձգտել մշտական կատարելության:
Կշեռք
Շոպոգոլիկներ են: Սիրում են փող ծախսել և անիմաստ իրեր գնել, որոնք բարձրացնում են իրենց տրամադրությունը:
Կարիճ
Հիշաչար չեն, բայց չափազանց նեղացկոտ են: Հաճախ վիրավորանքի զգացումը մոռացնել է տալիս սերն ու վստահությունը:
Աղեղնավոր
Ճշմարտասեր են: Եվ չնայած առաջնորդվում են լավագույն նկատառումներից ելնելով, բայց դա միշտ չէ լավ արդյունք տալիս:
Այծեղջյուր
Չափից դուրս աշխատասեր են: Դա իհարկե լավ է` կարիերա, աշխատավարձ, բայց սիրելիների հետ ինչպե՞ս վարվել:
Ջրհոս
Չափազանց ուտոպիստական նշան է, որը կարող է տարվել սեփական աշխարհի ստեղծման գաղափարով, ինչը կարող է հանգեցնել անձնային հարաբերությունների կործանմանը:
Ձկներ
Իրեն հարմարավետ է զգում բացարձակապես ցանկացած խորության վրա, բայց եթե ոգելից խմիչք է տեսնում, կարող է կորցնել իրեն: