«Вконтакте»-ի հիմնադիրը $1 մլն դոլար կներդնի Wikipedia-ի զարգացման համար - 25 Հունվարի 2012 - Status4ka.Ru
Այսօր 04.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 25 » «Вконтакте»-ի հիմնադիրը $1 մլն դոլար կներդնի Wikipedia-ի զարգացման համար
00:20
«Вконтакте»-ի հիմնադիրը $1 մլն դոլար կներդնի Wikipedia-ի զարգացման համար

Ռուսական ամենամեծ «Вконтакте» սոցցանցի հիմնադիր ու ղեկավար Պավել Դուրովը ցանկանում է 1 մլն դոլար նվիրաբերել Wikipedia օնլայն հանրագիտարանին: Այս մասին նա հայտարարել է DLD եվրոպական համաժողովի ընթացքում: Հաղորդում է «РИА Новости»-ն:
«Wikipedia նախագիծը շատ կարևոր նշանակություն ունի ինտերնետի համար և գլոբալ ֆենոմեն է»,-ասել է նա:

Նշենք, որ Wikipedia-ն ոչ կոմերցիոն նախագիծ է, որին աջակցելու համար հաճախ հենց օգտագործողներն են օգնում ֆինանսապես:
Այսպես, Wikimedia հիմնադրամը, որը զբաղվում է Wikipedia-ի աջակցությամբ, հավաքել է 20 մլն դոլար: Այս միջոցներն օգտագործվելու են ռեսուրսի համար սարքեր գնելու, իրավաբանական ծառայությունների համար վճարելու, Wikipedia-ի բջջային տարբերակը զարգացնելու ու այլ անհրաժեշտ ծախսերի համար:

Հիմնադրամը նախատեսել է, որ 2011-12թթ. ծախսերը կկազմեն 28,3 մլն դոլար: Wikimedia-ի ներկայացուցիչների խոսքով՝ չբավարարող միջոցները կստացվեն գրանտների շնորհիվ:
Wikipedia-ն աշխարհի ամենամեծ օնլայն հանրագիտարանն է, այն ունի ավելի քան 20 մլն հոդված՝ 282 տարբեր լեզուներով:



 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 610 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.5/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar