ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկում է Հայաստանում առաջին 4G/LTE ցանցը - 29 Դեկտեմբերի 2011 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2011 » Դեկտեմբեր » 29 » ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկում է Հայաստանում առաջին 4G/LTE ցանցը
21:54
ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկում է Հայաստանում առաջին 4G/LTE ցանցը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է Հայաստանում 4G/LTE առաջին ցանցի կոմերցիոն գործարկման մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G/LTE ցանցի թողունակությունը ներբեռնման դեպքում կազմում է մինչև 150 Մբիթ/վրկ, իսկ վերբեռնման դեպքում` մինչև 50 Մբիթ/վրկ: Իրական պայմաններում, 3G տեխնոլոգիաների համեմատությամբ` 4G/LTE տեխնոլոգիան թույլ է տալիս ստանալ ներբեռնման և վերբեռնման մոտ 10 անգամ ավելի բարձր արագություն:

Նախնական շրջանում 4G/LTE ցանցը կգործի Երևանի կենտրոնում: Հետագայում տեխնոլոգիան կներդրվի Գյումրիում և Վանաձորում, ինչպես նաև այլ մարզկենտրոններում:

Բաժանորդներին առաջարկվող 4G/LTE մոդեմը տեսականորեն ապահովում է  ներբեռնման դեպքում մինչև 100 Մբիթ/վրկ, իսկ վերբեռնման դեպքում` մինչև 50 Մբիթ/վրկ արագություն:

4G/LTE տեխնոլոգիայի` աշխարհի ոչ մեծ թվով երկրներում իրականացված կոմերցիոն փորձարկումների արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ ապագայում 4G/LTE-ն կլինի նոր սերնդի շարժական լայնաշերտ ինտերնետի առավել ծախսարդունավետ և տարածված տեխնոլոգիան:

A4G/LTE «Ինտերնետ էքսպրես» փաթեթ

  • Անլար մոդեմի արժեքն է 80000 դրամ
  • Միացման վճարը կազմում է 20000 դրամ: Ենթակա է վճարման` միայն մոդեմի վարձակալության դեպքում
  • Ամսական վճար` 15000 դրամ
  • Երաշխիքային կանխավճար` 15000 դրամ (հաշվանցվում է 4-րդ ամսին)
  • Առավելագույն արագությունը` մինչև 6 Մբիթ/վրկ արագությամբ անսահմանափակ ինտերնետ

Նախքան 4G/LTE ցանցի կոմերցիոն մեկնարկը, 2010թ. դեկտեմբերից ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացնում էր ֆունկցիոնալ փորձարկումներ` ցանցի աշխատանքի առանձնահատկությունները, վերջնական սպառողին մատուցվող ծառայության արագությունն ու որակն ուսումնասիրելու և գնահատելու նպատակով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի առաջին բջջային օպերատորն է, որը ՀԾԿՀ-ից կողմից ստացել է ռադիոհաճախականությունների օգտագորման թույլտվություն` 4G LTE (Long Term Evolution) տեխնոլոգիայի ներդրմամբ շարժական ռադիոկապի ցանցի կառուցման նպատակով մինչև 2019 թվականի նոյեմբերի 4-ը 40ՄՀց լայնությամբ` Երևանում 2500-2520 և             2620-2640      , իսկ մարզերում` 2600-2640 ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման համար:


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 649 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 Edgar • 21:57, 29.12.2011
Շատ լավ առաջխաղացում ունի Vivacell MTS-ը:
ComForm">
avatar