ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է իր 4G/LTE ցանցը - 5 Մարտի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 5 » ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է իր 4G/LTE ցանցը
20:41
ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է իր 4G/LTE ցանցը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երեւանի տարածքի մեծ մասում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում եւ Ծաղկաձորում կոմերցիոն հիմունքներով գործարկել է իր 4G/LTE ցանցը, որի ներբեռնման տեսական թողունակությունը կազմում է մինչեւ 150 Մբիթ/վրկ, իսկ վերբեռնման արագությունն առավելագույնը՝ 50 Մբիթ/վրկ: Ինչպես ցույց են տվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում վաճառվող լայն սպառման սարքավորումների օգտագործմամբ կատարված թեստային չափումները`ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը կարող է ապահովել մինչեւ 60 Մբիթ/վրկ արագությամբ ներբեռնում եւ մինչեւ 20 Մբիթ/վրկ՝ վերբեռնում: Այս արագությունները զգալիորեն գերազանցում են Հայաստանում մինչեւ օրս առաջարկվող առավել առաջադեմ 3G ցանցերի արագությունները: 4G/LTE ցանցը գործարկվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի կողմից՝ «ՄՏՍ»-ի արտասահմանյան դուստր-ձեռնարկություների միավորման ղեկավար, փոխնախագահ Անդրեյ Սմելկովի մասնակցությամբ:  4G/LTE ցանցի ենթակառուցվածքների ընթացիկ ներդրման լայնամասշտաբ աշխատանքների արդյունքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը վերջերս տեղադրել է տեխնոլոգիական տեսանկյունից առաջադեմ 4G/LTE սարքավորումներ, այդ թվում՝ 200 LTE eNodeB  բազային կայան, որն ապահովում է Երեւանի տարածքի 70 տոկոսի, Գյումրիի, Վանաձորի եւ Ծաղկաձորի տարածքների 100 տոկոսի եւ Դիլիջանի տարածքի 80 տոկոսի ծածկույթ: Հանրապետության տարածքում 4G/LTE ցանցի շահագործումը եւս մեկ անգամ վերահաստատում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության նորարարությունների առաջամարտիկ լինելը թե Հայաստանում, եւ թե տարածաշրջանում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայաստանի առաջին բջջային օպերատորն է, որը LTE ցանցի կազմակերպման համար 2600 ՄՀց ռադիոհաճախականության տիրույթում ստացավ 40 ՄՀց շերտի օգտագործման թույտվություն:  Առաջին անգամ Հայաստանում 4G/LTE ցանցը ներդրվել է 2010 թվականին: Առ այսօր այն հասանելի է եղել Երեւանի գործարար կենտրոնում: Այսօր, երկրում միակը հանդիսացող ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G/LTE ցանցի ծածկույթը ներառում է Հայաստանի բնակեցված տարածքի մոտ 33 տոկոսը:  Բջջային հաղորդակցման նոր սերնդի տեխնոլոգիա հանդիսացող 4G/LTE-ն թույլ է տալիս մատուցել բջջային ծառայություններ, որոնք պահանջում են ցանցի առավել մեծ թողունակություն: 4G ցանցը տվյալների՝ բարձր արագությամբ փոխանցման եւ հաճախականության տիրույթի օգտավետ շահագործմամբ ամենագնարդյունավետ միջոցն է:  ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G/LTE ցանցի միջոցով մատուցվող ծառայություններից օգտվող բաժանորդները ոչ միայն կարող են վայելել տվյալների՝ նվազագույն հապաղմամբ փոխանցման, ավելի մեծ արդյունավետությամբ աշխատելու հնարավորությունները, այլեւ՝ օգտվել առաջադեմ առցանց ծառայություններից, այդ թվում՝ դիտել ինտերնետ կայքեր, առցանց խաղալ, փոխանակել տեսանյութեր եւ դիտել HD տեսանյութեր: 4G LTE տեխնոլոգիան նոր հնարավորություններ է ստեղծում առցանց կրթության, բժշկական ծառայությունների հեռամատուցման, արտակարգ իրավիճակների կառավարման, ՏՏ սեկտորի, սպորտի ոլորտի, ժամանցային ծառայությունների մատուցման, զանգվածային լրատվամիջոցների աշխատանքի, B2B գործունեության, հսկողության/անվտանգության համակարգերի շահագործման համար, եւ կարող է հետաքրքրություն ներկայացնել գործարարների եւ անհատ բաժանորդների համար, ինչպես նաեւ՝ ներքին համակարգերի եւ սարքավորման հեռակառավարման, հեռավոր վայրերում ինտերնետային ենթակառուցվածքի ստեղծման համար՝ նվազագույն ռեսուրսների ներգրավմամբ: Միեւնույն ժամանակ ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G LTE ցանցը օգտագործողները 4G ցանցի ծածկույթը լքելիս սահուն կերպով անցում կկատարեն 3G ցանց: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող սարքերը, այդ թվում՝ USB մոդեմները եւ հեռախոսները համատեղելի են նաեւ GSM համակարգի հետ:  «Հայաստանում առաջին ընդարձակ 4G/LTE ցանցը մեր բաժանորդներին լուրջ մրցակցային առավելություն է տալիս: Հայաստանի հինգ ամենախոշոր քաղաքներում՝ Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Ծաղկաձորում եւ Դիլիջանում արդեն հասանելի 4G/LTE ցանցի շնորհիվ ինտերնետ միջավայրը դառնում է բոլորովին այլ, քանի որ 4G/LTE ցանցը հնարավորություն է տալիս տասնյակ անգամներ մեծացնելու տվյալների փոխանցման արագությունները՝ հայաստանցիներին առաջարկելով հարմարավետության նոր մակարդակ եւ բջջային լայնաշերտ հասանելիության չգերազանցված փորձառություն»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Երկրում 4G/LTE ցանցի շահագործումը Հայաստանը դասում է 4G ցանցը ներդրած սակավաթիվ երկրների շարքին եւ մեր երկիրն աշխարհի համար առավել գրավիչ դարձնում՝ հաղորդակցության ենթակառուցվածքների տեսանկյունից»:  ՎիվաՍել-ՄՏՍ-ը վճռական է շարունակելու LTE ցանցի ծակույթի ընդլայնումը Երեւանում եւ մարզերում՝ 4G ցանցի առավելությունները հասանելի դարձնելով բոլոր բաժանորդներին:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 576 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar