Վիճակագրություուն. Մխիթարյանը լավագույնն է - 24 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 09.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 24 » Վիճակագրություուն. Մխիթարյանը լավագույնն է
23:59
Վիճակագրություուն. Մխիթարյանը լավագույնն է

Ավարտվեց Դոնեցկի «Շախտյորի» 2013թ.-ի ձմեռային ուսումնամարզական հավաքը: Ակուբի պաշտոնական կայքը հավաքի արդյունքում ներկայացրեց ֆուտբոլիստների վիճակագրական տվյալները:

Հավաքի ընթացքում դոնեցկցիները անցկացրել են 18 խաղ, տարել են 13 հաղթանակ, 2 անգամ ոչ ոքի են խաղացել և կրել են 3 պարտություն:

Հենրիկ Մխիթարյանը մասնակցել է 10 խաղի և խաղադաշտում անցկացրել 762 րոպե:

Ռմբարկուների ցուցակը 7 գոլով գլխավորում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը, նրան 4-ական գոլով հաջորդում են Մակլոնը և Էդուարդոն:

Դոնեցկցիների կազմում երկու ֆուիտբոլիստ է ողջ հավաքի ընթացքում դուբլ ձևակերպել` Մխիթարյանը և Մայկոնը: Հենրիկը նաև 3 հաղթական գոլերի հեղինակ է դարձել, ինչը թիմի կազմում լավագույն արդյունքն է. 2-ական հաղթական գոլերով Մխիթարյանին հաջորդում են Պատրիկը և Թայսոնը: Հենրիկը դարձել է նաև մեկ գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև նրա հաշվին է գրանցվել դարպասի ամենաուշ գրավումը. «Զամալեկի» հետ խաղում Մխիթարյանը գոլի հեղինակ էթ դարձել 89-րդ րոպեին:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 592 | Ավելացրեց: Micky-Mouse | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar