ՎԻՐՏՈՒԱԼ ՍԻՐՈ ԶՈՀԵՐԸ. ԻՆՉՊԵ՞Ս ԽՈՒՍԱՓԵԼ... - 13 Սեպտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 02.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 13 » ՎԻՐՏՈՒԱԼ ՍԻՐՈ ԶՈՀԵՐԸ. ԻՆՉՊԵ՞Ս ԽՈՒՍԱՓԵԼ...
21:43
ՎԻՐՏՈՒԱԼ ՍԻՐՈ ԶՈՀԵՐԸ. ԻՆՉՊԵ՞Ս ԽՈՒՍԱՓԵԼ...
Եթե նախկինում աղջիկները սպասում էին, որ իրենց ասպետները սպիտակ ձիով կգան, ապա այժմ նրանք գալիս են odnoklassnik-ով, facebook-ով,Twitter-ով.....Այսօր կարծես օրինաչափություն է դարձել, սոցիալական կայքերով ծանոթությունները, տեխնոլոգիաները ներխուժել են ամենուրեք, անգամ մարդկային ամենանուրբ զգացմունքներում դրանք կարող են մեծ դեր խաղալ: Աշխարհում գրեթե ամեն օր կանայք վիրտուալ խաբեությունների զոհ են դառնում: Համացանցով սեր փնտրելը դարձել է ոմանց համար հաճելի խաղ, մյուսների համար` տառապանքի և տանջանքի աղբյուր: Այնուհանդերձ, եթե դուք գրանցված եք, որևէ սոցիալական կայքում և չեք ուզում փակել այն, ապա հետևեք մեր խորհուրդներին, քանի դեռ չեք դարձել վիրտուալ ասպետների զոհ.
1. Նախ, հնարավորության դեպքում փակեք ձեր պրոֆիլը, դրանով դուք կարգելեք անկոչ հյուրերի մուտքը ձեր էջ, հակառակ դեպքում համոզված եղեք, որ մի օր հաստատ տարօրինակ անուն-ազգանունով և լուսանկարով հյուր կունենաք, որ գեղեցիկ խոսքերով կգրավի ձեր սիրտը, միշտ հիշեք, որ մահից էլ վատ է համացանցով սեր փնտրելը, իսկ այս պարագայում դյուրահավատությունը ամենամեծ թշնամին կարող է դառնալ: Թույլ մի տվեք, որ ձեզ խաբեն, մանավանդ, երբ չեք տեսնում, թե ով է իրականում գրում ձեզ:
2. Երբեք մի պատասխանեք անծանոթ նամակներին անգամ եթե շատ հետաքրքրված եք, թե իրականում ով է ձեզ գրում, հիշեք, որ դա կարող է ծուղակ լինել, ինքներդ էլ չեք զգա, թե ինչպես պատասխանելով կկապվեք վիրտուալ միստր X-ին, իսկ հետևանքները կարող են շատ ծանր լինել: Դեռևս չկա այնպիսի մի սոցկայք, որ կարողանա վերահսկել, թե իրականում գրանցված պրոֆիլը կնոջ է պատկանում, թե տղամարդու, այնպես, որ չի բացառվում, որ ձեզ տղամարդու անվան տակ թաքնված կին է գրում կամ` հակառակը...
3. Երբեք մի տեղադրեք այնպիսի գլխավոր լուսանկար, որոնք ուղղակի կգրավեն վիրտուալ ասպետներին, եթե իհարկե ձեր նպատակը հենց դա չէ:
4.Գրողի ծոցը, տվյալ դեպքում` սև ցուցակ ուղարկեք բոլոր այն հյուրերին, որոնք կասկածելի ձեզ կթվան, դրանով դուք ապահովագրում եք ձեր իսկ անվտանգությունը:
Ի վերջո, եթե ձեզ շատ են զզվեցնում պարզապես դուրս եկեք տվյալ սոցկայքից: Հիշեք, որ կյանքում կան շատ ավելի մեծ արժեքներ, թույլ մի տվեք, որ վիրտուալ կյանքը ձեզ բաժանի իրական կյանքից: Սեր փնտրեք, այնտեղ, ուր իրականությունն է:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 834 | Ավելացրեց: tiktonik | Գնահատական: 4.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 2
avatar
1 MISS • 17:37, 15.09.2012
4e bayc in4i eq senc asum shaaaaaaat shaaaaaaaaater@ kan ovqer inetov canotacel en u hima miasin en u erjanik 11 11 xd
avatar
2 ruzan55 • 19:54, 21.09.2012
et bayc hazvadepa linum vor miasin en linum minchev verj ham el hima modaya darel aranc mardun tenalu sirel@ xd
ComForm">
avatar