Վիրավորված հավաքարարի վրեժը - 13 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 13 » Վիրավորված հավաքարարի վրեժը
00:01
Վիրավորված հավաքարարի վրեժը

Մեծ Բրիտանիայում 44-ամյա հավաքարար Էդվարդ Սոբոլևսկին երեք տարի շարունակ, ծրագրավորված կերպով, ոչնչացրել է Frost Sullivan ընկերության համակարգիչներն ու սերվերները: Ընկերությանը հասցված վնասը գնահատվել է $50 հազար:  Սոբոլևսկին ծրագրավորված լվացող հեղուկներ էր լցնում համակարգիչների վրա և նույնիսկ շշերից ջրում սերվերները: Վնասարարին հաջողվել է հայտնաբերել միայն տեսախցիկներ տեղադրելուց հետո: Հավաքարարն իր արարքը բացատրել է դեպրեսիայով, որի մեջ ինքը հայտնվել է այն բանից հետո, երբ ընկերությունը հրաժարվել է բարձրացնել իր աշխատավարձը:  Ըստ ամենային, նրա դեպրեսիան էլ ավելի պետք է ուժեղանա, քանի որ դատարանը նրան դատապարտել է $16 հազար տուգանքի, հասցված $50 հազար վնասի փոխհատուցման և ութ ամսվա ազատազրկման: Սոբոլևսկին դատարանում խոստովանել է իր սխալը և համաձայնվել վճարել պահանջված գումարը:  Այդ միջադեպից գոհ է մնացել միայն այդ մաքրող հեղուկները արտադրող ընկերությունը, քանի որ այդ գործի նկատմամբ հետաքրքրությունը նրա արտադրանքի համար լավ գովազդ է հանդիսացել:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Զվարճալի | Դիտումներ: 829 | Ավելացրեց: Anka97 | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar