«Վերջին զանգ» ՃՈ տուգանային հրապարակում. «Գոլդ» համարանիշներով մեքենաների փուչիկները «շոգին» չեն դիմացել (ֆոտոռեպորտաժ) - 24 Մայիսի 2013 - Status4ka.Ru
Այսօր 20.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 24 » «Վերջին զանգ» ՃՈ տուգանային հրապարակում. «Գոլդ» համարանիշներով մեքենաների փուչիկները «շոգին» չեն դիմացել (ֆոտոռեպորտաժ)
18:04
«Վերջին զանգ» ՃՈ տուգանային հրապարակում. «Գոլդ» համարանիշներով մեքենաների փուչիկները «շոգին» չեն դիմացել (ֆոտոռեպորտաժ)

Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակն այսօր տոնական տեսք ուներ: Ի թիվս բազմաթիվ ջարդուփշուր եղած մեքենաների` բերվել էին փուչիկներով, զանգերով, ժապավեններով զարդարված , «գոլդ» համարանիշներով թանկարժեք մեքենաներ, որոնց ապակիներին կարելի էր տեսնել զանազան գրություններ` «12-ի 11 անգլիական»: Առիթն օրվա հերոսներն էին` շրջանավարտները եւ նրանց տոնը` «Վերջին զանգը (ֆոտոռեպորտաժ)»: NEWS.am-ի թղթակցի ՃՈ-ի տուգանային հրապարակ այցելության ժամանակ` 16.00-ի սահմաններում, արդեն 20 մեքենա էր տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք:

ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, միայն մեկ մեքենայի ղեկին է եղել անչափահաս` շրջանավարտ, իսկ մնացածի ղեկին եղել են չափահասներ եւ նույնիսկ ունեցել են վարորդական իրավունքի վկայական, բայց ուղեւորների տեղափոխման կանոնների խախտման պատճառով տեղափոխվել են տուգանային հրապարակ:

«Այսինքն, երթեւեկում են շատ բարձր արագությամբ, ուղեւորները կամ մեքենայի վերեւի հատվածից են դրսում գտնվում, կամ մարմնի 70 տոկոսն է լուսամուտից դուրս` բղավելով իրենց դասարանի թիվն ու տառը: Ճանապարհային ոստիկանությունը որոշում է կայացրել այսօր բոլոր տրանսպորտային միջոցները, որոնք կատարում են կոպիտ խախտումներ, տեղափոխել հատուկ պահպանվող տարածք»,-նշեց Արսեն Արշակյանը` հավելելով, որ բոլոր վարորդների նկատմամբ կիրառվել է վարչական պատասխանատվություն:

Նրա փոխանցմամբ` այսօր, եւ առհասարակ վերջին տարիներին «Վերջին զանգի» օրը Երեւանում միջադեպեր, ճանապարհատրանսպորտային պատահարներ չեն արձանագրվել: Նա նախորդ տարիներից դեպքեր հիշեց, օրինակ` երբ 16 տարեկան շրջանավարտին կանգնեցրել են, մեքենայի դուռը բացել են, վարորդը այն աստիճանի հարբածության վիճակի մեջ է եղել, որ վայր է ընկել:

«Մեր հսկողությունը չի իրականացվում միայն «գոլդ» համարանիշներով կամ թանկարժեք մեքենաների նկատմամբ: Այն վարորդները, որոնք կխախտեն ճանապարհային երթեւեկության կանոնները, անկախ մեքենայի մակնիշից եւ իրենց կողմից ձեռք բերված «գոլդ» համարանիշից, կհայտնվեն հատուկ պահպանվող տարածքում, մոտեցումը լինելու է շատ խիստ բոլորի նկատմամբ, որեւէ մեկի նկատմամբ որեւէ զիջում չի լինելու այս օրերին»,- նշեց նա:

Հարցին, թե օրինախախտ վարորդների հայրիկները, հորեղբայրների կողմից զանգեր չի ստացել, նա պատասխանեց, որ որեւէ մեկի միջնորդությունը հաշվի չի առվել: Միեւնույն ժամանակ, Արսեն Արշակյանը նշեց, որ ամեն մեքենայի համար մի քանի հոգի զանգել է, պարզապես խնդրել են տեղում տուգանել եւ մեքենան չտեղափոխել, սակայն նա մերժել է նույնիսկ ամենահարազատ եւ ամենամտերիմ մարդուն:

Նշենք, որ Ճանապարհային ոստիկանությունը այսօր իր ծառայությունը սկսել է իրականացնել առավոտյան 7.00-ից, հայտարարված միամսյակը կտեւի մինչեւ հունիսի 23-ը ներառյալ: Ի դեպ, ամբողջ օրը արեւի տակ մնալու հետեւանքով շրջանավարտների կողմից ջանասիրաբար զարդարված մեքենաների փուչիկներ իջել էին, «շոգին» չէին դիմացել:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 778 | Ավելացրեց: Arm_♥ | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar