Վերջին ռեքվիեմս... - 16 Մարտի 2016 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Մարտ » 16 » Վերջին ռեքվիեմս...
10:25
Վերջին ռեքվիեմս...

Խավար, ուշ գիշեր, ես ու դու... Չորս հոգով ենք, էլ ոչ ոք չկա...

Ի՞նչ եմ զգում, ինքս էլ չգիտեմ: Մենակ հիշում եմ, հիշում եմ և հուշում: Հուշում ինքս ինձ, որ անհնար է այսպես շարունակել, որ ամեն ինչ իմ ձեռքերում է, որ երևի ինչ-որ մի բան կարող եմ փոխել: Որքան քացր է այն զգացմունքը, երբ զգացածդ կրկին վերապրում ես՝ ուղղակի աչքերդ փակելով: Ըհը՜, փակում եմ աչքերս ու հիշում եմ մեզ, մեր խենթությունները, մեր ապրածն ու վերապրածը: ՄԵՆՔ: Կարոտել եմ այդ բառին և նրա էությանը, քանի որ ճակատագիրը (կամ միգուցե թվացյալ ընկերուհիներս) դարձրել են մեզ երկու՝ իրարից անջատ և հեռավորության վրա գտնվող անծանոթներ: Բայց հոգուցս ու մտքիցս ոչ ոք և ոչինչ չի կարող վերացնել, հեռացնել քեզ: Հիշում եմ, միասին խաղում էինք, զրուցում, ծիծաղում, կատակում, գրկում միմիանց ու ասում, որ իրար սիրում ենք: Մենք երկու խաղաքարտ էինք այս դաժան խաղում, բայց մի մաստից էինք ու այդ իսկ պատճառով ունենինք հետաքրքիր ու շատերի համար զարմանալի ձգողականություն: Որքան հաճելի է այն պահը, որ հիշում եմ, թե ոնց էի զգում քո անուշ բույրը, թե ինչպես էիր ամուր բռնելով տաքացնում իմ ինչպես միշտ քարացած ձեռքերը, որ ականջիս մշտապես շշնջում էիր՝ <<ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ>> և ստանում մի հետաքրքիր ժպիտ, որը մեկ այլ դեպքում վերարտադրել անկարելի կլիներ: Հիշում եմ, որ միշտ հիացած եմ եղել քո աչքերով՝ հետաքրքիր ու տարօրինակ: Հիշում եմ քո հայացքը, որից պարտավորված էի ինձ զգում, սակայն այնքան եմ հիմա դրան կարոտում: Ու չեմ հասկանում, մեկ զգում եմ քո կարիքը, մեկ մտածում եմ, որ պետք է այդպես էլ լիներ, մեկ խաղաղվում եմ ու մտածում, որ ես հետո ուրիշին կսիրեմ, մեկ էլ գժվում եմ և ուզում զանգել ու հանդիպում նշանակել: Բայց գիշերները հոգիս տակն ու վրա է լինում ու կարոտը ինձ հետ խաղ է խաղում: Ես միշտ պարտվում եմ: ՈՒ ուզում եմ գրկել քեզ կրկին այսքան ժամանակ անց, երբ շուրջ կես տարի աչքերս փախցրել եմ քո հայացքից ու ստել քեզ անվերջ, ուզում եմ առանձնանալ քեզ հետ մի մենաստանում, կանգնել քո առաջ ու արդարանալ իմ ամեն մի պահվածքի համար, ամեն մի քայլիս բացատրություն տալ ու ասել՝ ՍԻՐՈՒՄ ԵՄ: Ափսո՜ս, ինչքան քիչ եմ քեզ ասել դա ժամանակին: Ու ես քեզ հիմա խանդում եմ: Վերլուծելով մեր համատեղ անցկացրած արդեն երկու տարին, զգում եմ, որ մեզ միշտ մի երրորդ անձ է խանգարել՝ իմ ընկերուհիներից, որոնց միշտ խանդել եմ, որոնց պատճառով քեզ հետ միշտ վիճել եմ ու նրանց քեզանից վեր դասել ՄԻ՛ՇՏ: Ու դրա պատճառով ես հիմա մենակ եմ, ո՛չ նրանք են կողքիս, ո՛չ քեզ ունեմ: $IMAGE2$ Ու միգուցե դեռ կարող եմ քեզ ետ բերել ու բացատրել, հասկացնել մեր դժբախտությունների իրական պատճառը: Սակայն կրկին վախենում եմ, վախենում եմ ուշանալ իմ կյանքի գնացքից ու լսել իմ կյանքի վերջին ռեքվիեմը...Հուսով եմ դեռ կհասցնեմ մի օր ասել. <<Սիրում եմ քեզ, երեխաները բարևում են, շուտ կվերադառնաս աշխատանքից, սպասում ենք>>:


 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 594 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar