Վերասեր - 27 Հունիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 27 » Վերասեր
23:18
Վերասեր

Երբ սիրահարվում ես, ուզում ես ներողություն խնդրել բոլոր նրանցից, ով սիրահարված են եղել քեզ: Իսկ երբ կրկին սիրում ես... Երևի թե պետք է ծնկաչոք ներում հայցել :)
Ու Մարին նորից ծնվեց, Աստված ներեց նրան սպանության համար և վերակենդանացրեց նրան էլ, նրա սերն էլ: Երբ մի բան ամբողջ սրտով ցանկանում ես` լինում է: Իսկ երբ Աստծուն ես խնդրում օգնել քեզ ու մի հուշում ցույց տալ, նա անպայման լսում է քեզ: Ես զգացի Աստծո ներկայությունն, իսկ նա ցույց տվեց ինձ ճիշտ ուղին. նրան ինձ մոտ բերեց, ինչպես որ ես էի խնդրել: Այնքան հարուստ եմ, այնքան երջանիկ ու այնքան բախտավոր: Երբ սիրում ես մեկին, թող որ գնա, թե հետ եկավ, ուրեմն քոնն է, թե չէ` ուրեմն երբեք չի էլ եղել: Իմն էր... ու հիմա էլ իմն է:
Երդվում եմ առաջվա նման հիմար չլինել, չկործանել ու չկործանվել, երդվում եմ սիրել անմնացորդ, մինչև վերջին շունչս, որով կասեմ` սիրում եմ..
Ես սիրում եմ և սիրված եմ ու նույնն էլ մաղթում եմ բոլոր հուսահատներին, բոլոր նրանց, ովքեր կորցրել են, ովքեր սիրել են, բայց չեն սիրվել, սիրվել են, բայց չեն գնահատել:
Սերն այնքան փխրուն է, այնքան խոցելի: Երբեք մի խաղա նրա հետ, քանի որ իր խոցելիության չափ էլ հզոր է և կարող է պատժել: Բայց նա նաև բարի է, և անգամ նրան հիվանդացնելուց հետո էլ նա ներում է քեզ և նորից այցի գալիս..

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 843 | Ավելացրեց: LeNoK | Գնահատական: 5.0/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar