Վախկոտ ու ինքնավստահ - 10 Մարտի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 10 » Վախկոտ ու ինքնավստահ
15:36
Վախկոտ ու ինքնավստահ

Վախկոտ մարդն ինչքան էլ խելացի լինի, չի կարող հասնել հաջողության, եթե ինքնավստահ չէ... Ինքնավստահությունն ու վախն իրար հակադիր լինելով` միմյանց կապվում են բոլոր հարցերում, և վախի դեմ մարդը պայքարում է իր ամբողջ կյանքում: Բոլորն էլ ունեն իրենց սեփական վախերը` անկախ տարիքից: Վախը մարդուն երբեմն հեռացնում է հասարակությունից, թուլացնում նպատակին հասնելու ճանապարհին, և նպատակները դառնում են չիրականացած երազանքներ: Ինքնավստահ մարդիկ հաճախ ստվերում են թողնում վախկոտներին: Ցանկացած բնագավառում ինչքան էլ դու անթերի լինես, բայց` վախկոտ, չես կարող բոլորին հավատացնել, որ դու ավելին ես այն բոլորից, ովքեր ինքնավստահ լինելով` քեզնից առաջ են ընկել:  Շատ կան վախկոտ և երազկոտ մարդիկ, ովքեր միայն երազում են, բայց վախենում իրականացնել դրանք` մտածելով, որ այդքան քաջություն չունեն: Վախկոտությունը առաջացնում է շատ կոմպլեքսներ, ամաչկոտություն, ազդում է բանավոր խոսքի վրա` այն դարձնելով կցկտուր, և այդ ամենից շրջապատի մարդիկ սկսում են ձանձրանալ դիմացինից:  Իսկ ինքնավստահությունը, անշուշտ, հակառակն է ապացուցում: Մեր ես-ի մի մասը անընդհատ ցանկանում է կերակրվել վստահությամբ: Ինքնավստահություն ունենալով, առաջին հերթին, ունենում ենք սեփական կարծիք, կախված չենք լինում հասարակության կարծիքներից, և ամենակարևորը, կարողանում ենք հասնել այն բոլոր նպատակներին, որոնց շատ ենք սպասել...

 Նյութի աղբյուր՝ http://www.heraditak-blog.com/2014/03/blog-post_10.html

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 600 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar