Գիտե՞ք, հաճախ վախենում եմ միայնակ մնալուց: Վախենում, որ հանկարծ անզոր կլինեմ ինչ-որ բան անել, վախենում եմ, որ երբ արթնանամ, աչքերս բացեմ՝ չեմ տեսնի ոչ-մեկին: Չեմ տեսնի այն մարդկանց, ովքեր միշտ իմ կողքին են, և ովքեր դեռ պիտի լինեին: Սակայն դադարում եմ վախենալ և չմտածել նման բաների մասին, երբ տեսնում եմ հարազատ, պայծառ դեմքեր` սկսելով ակամա ժպտալ և հասկանալ, որ դեռ պետք է ապրել, որ կյանքի իմաստը հենց դրա մեջ է: Գիտե՞ք, ես միայն վախենում եմ մահանալուց, վախենում եմ, որ կկորցնեմ բոլոր այն մարդկանց ում ճանաչում եմ, վախենում եմ, որ նրանք էլ ինձ կկորցնեն: Սակայն հուսահատվել պետք չէ, չէ՞ որ վերջում մենք բոլորս էլ իրար կորցնելու ենք՝ մեկը վաղ, մեկը ուշ: Դրա համար պետք չէ հուսահատվել, պետք է միայն միայն հասկանալ, որ հենց այդպես էլ պետք է լիներ: Դժվար է, բայց պետք է: Չհուսահատվելով՝ չենք հուսահատեցնի նաև նրան(ց): Պետք է միայն հասկանալ, որ կյաքնը ունի իր օրինաչափությունները՝ հները գնում են, նորերը գալիս, բայց եթե խատվում է այդ օրինաչափությունը, ապա փորձեք վստահ առաջ շարժվել՝ չնայելով խախտված, անհիմն կյանքին: Ապրե՛ք, բայց գիտացկելով: Անգիտկիացները միշտ մնում են անիրական, անգիտակից աշխարհում:
|