Վախենում եմ… - 4 Նոյեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 21.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 4 » Վախենում եմ…
14:06
Վախենում եմ…
Վախենում եմ… 
Վախենում եմ սիրել նորեն, 
Ու Հոգիս բացել սիրո առջև: 
Վախենում եմ, 
Որ նորից կհիասթափվեմ, 
Քեզ էլ նրա նման հեռու կվանեմ: 
Վախենում եմ, 
Որ քո սիրտն էլ կկոտրեմ 
Ու իմ հոգին էլ` բաժան եղած: 
Վախենում եմ 
Աչքերիդ նայել, 
Մեկ էլ հանկարծ մոլոր հոգիս 
Բացի գաղտնիքը սրտիս, 
Ու հայացքս մատնիչ, 
Ասի թե Քեզ որքան եմ սիրում, 
Քեզնից հեռու Քեզ կարոտում, 
Ամեն րոպե Քեզ տեսնել ուզում: 
Վախենում եմ` 
Ասել Քեզ որքան եմ սիրում, 
Վախենում նաև 
Իմ լռությունից մենավոր… 
Վախենում եմ 
Քեզ էլ կորցնել այն պատճառով, 
Որ սիրում եմ, բայց դեռ լռում…

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 832 | Ավելացրեց: KARINA | Գնահատական: 4.6/7
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar