Վարդենիսի քաղաքապետի ազգականի կողմից վրաերթի ենթարկված 24-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացավ - 25 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 10.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 25 » Վարդենիսի քաղաքապետի ազգականի կողմից վրաերթի ենթարկված 24-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացավ
15:49
Վարդենիսի քաղաքապետի ազգականի կողմից վրաերթի ենթարկված 24-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացավ
Այսօր՝ փետրվարի 25-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացավ Գորիս քաղաքի բնակիչ, 24-ամյա Սեյրան Ավագյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 19-ին՝ ժամը 23:30 –ի սահմաններում, Վարդենիս քաղաքի բնակիչ, 27-ամյա Արթուր Խլոյանը, վարելով ՎԱԶ 21-012 մակնիշի` 13 ՍՏ 459 համարանիշի ավտոմեքենան, Գայի պողոտայում «Հայր և որդի Երիցյաններ» խանութի մոտ վրաերթի էր ենթարկել հետիոտնին:

Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր որպեսզի վրաերթի ենթարկվածը տեղափոխվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Այդ օրը հիվանդանոց մեկնած քննչական խմբին հայտնել էին, որ վրաերթի ենթարկվածը ի վիճակի չէ դեպքի մանրամասները հայտնել:

Ոստիկանությունը պարզել էր վրաերթի ենթարկվածի ինքնությունը, ով Երևան քաղաքի Մոլդովական 2-րդ շենքի բնակիչ 24-ամյա Սեյրան Ավագյանն է և այդ պահին նա գտնվում էր բժիշկների հսկողության տակ:

Հիշեցնենք, որ վարորդը` Ա. Խլոյանը, Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի եղբոր տղան է և ըստ մեր տեղեկությունների` աշխատում է հայաստանյան հայտնի գործարարներից մեկի ընկերությունում, հայտնում է Shamshyan.com-ը:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 591 | Ավելացրեց: Micky-Mouse | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar