Վարդավառ - 15 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 21.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 15 » Վարդավառ
15:08
Վարդավառ
Պատկերացրեք, որ ամռան շոգին քայլում եք ժամանակակից մայրաքաղաքներից մեկի փողոցով: Վազելով Ձեզ են մոտենում մի խումբ երեխաներ, կամ երիտասարդներ ու դույլերով ջուր լցնում Ձեր վրա… Դուք ապշած եք, շփոթված ու չգիտեք ինչ անել: Դիմել ոստիկանություն, բողոքել, լաց լինել, ո՞րն է ելքը: Դժվար է պատասխանել այս հարցին, եթե Դուք Գերմանիայում եք, Ֆրանսիայում, Ռուսաստանում կամ մեկ այլ երկրում: Սակայն եթե Դուք Հայաստանում եք, պատասխանը շատ պարզ է. Ձեզ մնում է միայն ժպտալ ու մի լավ ծիծաղել, քանի որ այստեղ սուրբ Զատկին հաջորդող 14-րդ կիրակի օրը տոնում են Վարդավառ կոչվող ազգային-եկեղեցական տոնը, և միմյանց վրա ջուր լցնելու սովորույթը գալիս է դարերի խորքից (տոնը կարող է ընկնել հունիս 28-ից մինչև օգոստոսի 1-ը):

Վարդավառը (Այլակերպություն, Պայծառակերպություն) հայոց ամենասիրված, ամենաուրախ և հիշարժան տոներից մեկն է: Ըստ հնագույն լեգենդի` հեթանոսական շրջանում այն նվիրված էր սիրո ու ջրի հեթանոս աստվածուհի Աստղիկին, որը, վարդաջրեր ցողելով և վարդեր նվիրելով, սեր էր պարգևում մարդկանց: Ըստ որոշ մասնագետների` Վարդավառի տոնը կապված է Ջրհեղեղի և Նոյի` տապանից իջնելու հետ: Քրիստոնեության ընդունումից հետո տոնը որոշ փոփոխություններ է կրել: Այժմ տոնը նվիրված է Քրիստոսի այլակերպման նշանավոր իրադարձությանը, երբ նա Թաբոր լեռան վրա երևացել է իր աշակերտներին պայծառացած կերպարանքով:
Տոնի ժամանակ մարդիկ հացահատիկի հասկեր էին հավաքում դաշտերից և տանում եկեղեցի` օրհնելու, որպեսզի դաշտերը պահպանեն կարկուտից և վնասներից: Աղջիկները հավաքում էին բազմագույն ծաղիկների փնջեր (հատկապես «վրթիվեր» դեղին ծաղիկի) և գիշերը գաղտնի նետում հարազատների կամ հարևանների բակը: Ցորենի հասկից հյուսում էին շատ գեղեցիկ փնջեր` խաչբուռեր:

Վարդավառը շատ հանդիսավոր տոն է, երիտասարդները վառում էին խարույկներ և կրակի շուրջը դիմավորում լուսաբացը խմբապարով: Պարերն ուղեկցվում էին երգերով, խաղերով և կատակներով: Առավոտյան աղջիկները շրջում էին տնետուն և իրենց նվիրաբերած ծաղկեփնջերի դիմաց ստանում նվերներ:Սարերում կազմակերպվում էին տոնավաճառներ, զբոսախնջույքներ, լարախաղացների ուրախ հանդեսներ:
Վարդավառի տոնի կարևոր ծեսը աղավնի թռցնելու սովորույթն էր: Հատուկ Վարդավառի տոնի համար ողջ տարին պահված աղավնիները ճախրում էին օդ` հիացնելով հանդիսականներին և հատկապես, իրենց վարժեցրած տերերին: Վարդավառի տոնի ամենատարածված և հանդիսավոր սովորույթը միմյանց վրա ջուր լցնելն է, որը պահպանվել է մինչև մեր օրերը: Առավոտից ահել թե ջահել, կին թե տղամարդ, ծեր թե երեխա, ծանոթ թե անծանոթ, դույլերով և տարբեր տարաներով «ջրում են» միմյանց: Ոչ ոք չի նեղանում մյուսից: Այդ օրը մարդիկ ուրախ են, բարյացակամ, իսկ երեխաների և երիտասարդների համար այն տարվա ամենասպասված և սիրելի տոնն է:
Վարդավառը շատ գեղեցիկ մի տոն է, որի մասին մեկ անգամ լսելու փոխարեն ավելի ճիշտ կլինի պարզապես այցելել Հայաստան և մասնակցել Վարդավառի տոնակատարությանը:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1285 | Ավելացրեց: LeNoK | Գնահատական: 4.8/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 3
avatar
1 AnnaRM • 10:34, 16.07.2012
ayoooooooooooo 9 9 9 9 9 9 9 9 bayc YEREANUM chein xaxum 11 11 11 11 11 11 11 11 11 11 11
avatar
2 shushanik • 12:43, 16.07.2012
haaaaaaaaaaaa chishtaaaaaaaaaaaaaa
avatar
3 Nare • 16:02, 20.07.2012
9 9 9 9
ComForm">
avatar