Վամպիրի օրագրերը - 28 Հունիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 18.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 28 » Վամպիրի օրագրերը
22:27
Վամպիրի օրագրերը

Վամպիրի օրագրերը ամերիկյան հեռուստասերիալ է` հինված Լիզա Ջեյն Սմիթի համանուն նովելների շարքի վրա: Պրեմիերան կայացել է The CW ալիքով 2009թ. սեպտեմբերի 10-ին: 3 եթերաշրջաններն արդեն ցուցադրվել են, իսկ 4-րդ եթերաշրջանը կցուցադրվի 2012թ. հոկտեմբերից: Սերիալում գործողությունները տեղի են ունենում Միսթիք Ֆոլլս քաղաքում (Վիրջինիա). hորինված փոքր քաղաք, որը հայտնի է իր գերբնական արարածներով: Սերիալի հիմնական կիզակետը Ելենա Գիլբերտի (Նինա Դոբրեվ) և երկու` մութ անցյալ ունեցող վամպիր-եղբայրների միջև սիրային եռանկյունն է:

Ակնարկ հեռուստասերիալի մասին

Սերիալը 16-ամյա Ելենա Գիլբերտի (Նինա Դոբրեվ) մասին է, ով սիրահարվում է 162-ամյա վամպիր Ստեֆան Սալվատորին (Փոլ Ուեսլի): Սակայն նրանց հարաբերությունները գնալով ավելի ու ավելի են բարդանում Ստեֆանի դաժան և չար եղբոր` Դեյմոն Սալվատորի (Իեն Սոմերհոլդեր)` Միսթիք Ֆոլլս վերադառանալու պատճառով:

Անձնակազմ

Չնայած նրան, որ հեռուստաշոուն հիմնված է համանուն գրքերի վրա, շատ կերպարներ փոփոխված են, սյուժեն` նույնպես: Նինա Դոբրեվը մարմնավորում է միանգամից երկու կերպարներ` Ելենա Գիլբերտին և Քեթրին Փիրսին, ով հայտնի է նաև որպես Կատերինա Պետրովա: Ելենան շատ արագ ներգրավվում է տարբեր գերբնական իրադարձություններում: Փոլ Ուեսլին մարմնավորում է Ստեֆան Սալվատորին` վամպիր-եղբայրներից մեկին, ով ավելի բարեսիրտ ու զգացմունքային է, քան իր եղբայր Դեյմոն Սալվատորը: Վերջինիս մարմնավորում է Իեն Սոմերհոլդերը: Դաժան վամպիրը սերիալի սկզբում բացասական կերպար է, բայց աստիճանաբար ցույց է տալիս իր մարդկայնությունը և այն, որ անտարբեր չէ մարդկանց նկատմամբ: Սթիվեն Ռ. ՄաքՔուինը մարմնավորում է Ջերեմի Գիլբերտին` Ելենայի եղբորը: Սառա Քեննինգը մարմնավորում է Ջեննա Սոմերսին. նա Ելենայի ու Ջերեմիի մորաքույրն ու խնամակալն է (խնամում է նրանց ծնողների ողբերգական մահից հետո): Քեթ Գրեհեմը խաղում է Բոննի Բենետի դերը. նա Ելենայի լավագույն ընկերուհին է, ինչպես նաև` կախարդ:


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1152 | Ավելացրեց: LeNoK | Գնահատական: 5.0/7
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 4
avatar
1 mane-and-you • 22:46, 28.06.2012
9 9 lav kino e.. du el shat lav es nerkayacrel!!! 9 9
avatar
2 LeNoK • 14:59, 29.06.2012
mersi..bayc ankexc asum em...im barer@ chen....vor@ vor es em grum, tak@ grum em HEZINAKAYIN..
avatar
3 Mane • 00:28, 31.01.2013
isk grqi hayeren elektronayin tarberak@ ka???
avatar
4 Tatev • 16:11, 18.03.2013
Damonic lav@ chka, et hastata......ashxarhi amena hottest man@ inqna
5 6 xd 8 xd xd xd xd
ComForm">
avatar