Տխուր պատմություն - 26 Հոկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 03.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հոկդեմբեր » 26 » Տխուր պատմություն
21:53
Տխուր պատմություն
Հաճելի գիշեր:Նարեն հեռախոսով խոսում էր ընկերուհու՝ Լուսինեի հետ: Լուսինե: -Դու գիտե՞ս, որ քո նախկին ընկերն այսօր մեկնում ա: Նարե: -Ինձ համար միևնույն ա: Իսկ ու՞ր: Լուսինե: -Անգլիա. սովորելու: Նարե: -Պարզ ա..Լավ, քնելու ժամանակն ա...Բարի գիշեր: Լուսինե: -Այսքան շու՞տ:Լավ, կզանգես, եթե ինչ-որ բան պատահի: Բարի գիշեր: Նարեն անջատեց հեռախոսը և վերհիշեեց իրենց...Իրենց մեծ սիրո կարճ ամառը: Անցել էր արդեն շատ երկար ժամանակ: Արմենը որոշել էր տանից շուտ դուրս գալ, երկար քայլել քաղաքով, քաղաքին հրաժեշտ տալ և միայն հետո մեկնել մեկ տարով կամ էլ ընդմիշտ: Նա դա դեռ չէր որոշել: Նա քայլում էր այն փողոցներով, որտեղ սիրում էր լինել Նարեի հետ:...Հեռախոսային զանգ...Նարե՞ն...Հաստատ ինչ-որ բան է պատահել: Նա արդեն կես տարի է, ինչ չէր զանգել Արմենին: Ինքը՝ Արմենն էլ չէր զանգում սիրած աղջկան, վերջին խոսակցությունից հետո որոշել էր չանհանգստացնել: Արմեն: - Ալո՞: Նարե: - Կարող ես գալ մեր բակ,- շշնջում էր նա անհանգստացած ձայնով: Արմեն: -(Աստված իմ, ինչքան էի կարոտել նրա ձայնը:)Հիմա կգամ,- ասեց ու շտապեց դեպի Նարեն:Եթե նա զանգել էր, ուրեմն ինչ-որ բան այն չէր: Կես ժամ անց Արմենը Նարեի տան պատուհանի տակ կանգնած էր: Արմեն: -Ես ներքևում եմ: Նարե: -Գալիս եմ: Արմեն: -(Կանգնած էր մթության մեջ, նրա տան առջև: Նարեն վազեց, գրկեց Արմենին ու սկսեց լաց լինել:) Նարե: -Մի մեկնիր այստեղից: Արմեն: -Ի՞նչ: Նարե: -Մի մեկնիր, ես վախենում եմ:ԻՆքը քեզ կխլի ինձնից: Արմեն: -<<Ինքը>> ո՞վ: Նարե: -Քո Անգլիան: Ինքն ուզում ա քեզ ինձնից խլել: Արմեն: -(Ծիծաղեց:)Սիրունս, ո՞նց կարող է Անգլիան քեզնից խլել ինձ: Նարե: -Չգիտեմ, ուղղակի զգում եմ: Արմեն: -Իմ պուճուր հիմարիկ:(Նա գրկեց Նարեին, շոյեց, համբուրեց մազերը: Ախ տեր Աստված, նա ինքը չէր զգում, թե Նարեն իրեն ինչքան շատ է պետք, թե ինչքան է կարոտել: Նրանք այդպես իրար գրկած մնացին շատ-շատ երկար, Արմենը Նարեի հետ աշխարհի վրա գոյություն ունեցող ամեն ինչ մոռացել էր: Նրա հետ այնքան ջերմ էր: Հետո նրանք նստեցին մեքենայի մեջ, նայում էին իրար ու չէին կարողանում հագենալ իրարով: Նրանք արդեն երազում էին...) Զանգ...Մայրն էր: Մայր: - Փառք Աստծո, տղա՛ս, դու ողջ ես: Քեզ հետ ամեն ինչ նորմալ է: Աստված իմ, - արցունքները մաքրելով լաց էր լինում Արմենի մայրը:Տղան անհանգստացավ: -Մամ, ինչա՞ եղել: -Քո ինքնաթիռը: Տղա՛ս, քո ինքնաթիռը: Վթարի է ենթարկվել: Բոլորը մահացել են, ես այնքան էի վախեցել: Ես այնպիսի սարսափելի վայրկյաններ եմ ապրել, այնքան եմ լացել: -Օօ,- միայն սա կարող էր ասել Արմենը: -Որտե՞ղ ես հիմա:Ու ընդհանրապես՝ ինչու՞ ես ուշացել թռիչքից: Արմենը նայեց ընկերուհուն, որն իրեն էր նայում մեծ, վախեցած աչքերով՝ չհասկանալով ինչ է պատահել: -Մամ, ես իմ փրկիչի հետ եմ, հետո ամեն ինչ կբացատրեմ,- նա անջատեց հեռախոսը, նայեց Նարեին՝ այնքան գեղեցիկ, այնքան փոքրիկ, իր հրեշտակին: -Դու փրկեցիր ինձ: Դու իմ կյանքն ես, դու իմ հրաշքն ես: Նարեն ժպտաց՝ ժպտաց ամբողջ հոգով. -Ես գիտեի, որ Անգլիան քեզ ուզում է խլել ինձնից:Ես հենց այն ժամանակ ինքս ինձ խոստացել էի, որ քեզ ոչ մեկին չեմ տա՝ ոչ Անգլիային, ոչ մահին, ՈՉ ՈՔԻՆ:

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1149 | Ավելացրեց: PSTO | Գնահատական: 4.5/8
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar