Տխուր պատմություն......2 - 26 Հոկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 21.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հոկդեմբեր » 26 » Տխուր պատմություն......2
21:49
Տխուր պատմություն......2
Մի օր քայլում էի փողոցով, երբ ստացա անծանոթ հեռախոսահամարից մի զանգ: Մտածեցի, որ դա կարող էր ընկերս լինել: Ես արդեն երեք օր է ինչ նրանից լուր չունեի: -Ալո, լսում եմ: -Բարև ձեզ: Ձեզ զանգահարում են հիվանդանոցից: -Հիվանդանոցի՞ց: Ի՞նչ է պատահել: -Ձեր ընկերը ենթարկվել է ավտովթարի: Անհրաժեշտ է, որ դուք նրա համար հանդիսանաք դոնոր, այլապես նա... Ես փշաքաղվեցի, սկսեցի ամբողջ մարմնով դողալ: Գիտակցելով, թե ինչ էր ուզում ասել բժիշկը անկախ ինձնից բղավեցի. -Մի շարունակեք: Ես պատրաստ եմ կյանքս տալ հանուն նրա: Միայն, թե հիվանդանոցի հասցեն ասեք: Ես գլուխս կորցրած դուրս վազեցի տանից: Վազում էի առանց այս ու այն կողմ նայելու: Այդ պահին ոչինչ չէի գիտակցում: Միայն լսում էի նմանատիպ բղավոցներ. -Գժվել ե՞ս ինչ է: Մի կողմ գնա ճանապարհից: Հանկարծ նկատեցի մի մեքենա, որն արագ իմ կողմ էր սլանում: Վախից քարացել էի: Ես լսեցի վարորդի կողմից արված բարձր ձայնանշան և վերջին բանը, որ հիշում եմ` արթնացա հիվանդանոցում` ամբողջովին վիրակապված: Բժիշկը մոտեցավ ինձ և սկսեց պատմել. -Դուք մեքենայի տակ եք ընկել: Քանի-որ հասուն մարդ եք ձեզնից ոչինչ չեմ թաքցնի: Դուք այլևս չեք կարող քայլել: Անկեղծ ասած ինձ այդ ժամանակ միայն ընկերս էր հետաքրքրում: Հաջորդ օրը ստացա մի նամակ, որում ասվում էր. -Ներիր: Ես չեմ կարող ամբողջ կյանքս անցկացնել հաշմանդամի կողքին: Ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Մի քանի օր անց ես իմացա, թե ինչ է եղել իրականում: Ընկերս, որոշել էր իմանալ արդյոք պատրաստ եմ հանուն իրեն վտանգել կյանքս: Չգիտեմ ինչու սերս չափելու համար ընտրել էր նման դաժան տարբերակ, որը ինձ վրա շատ թանգ նստեց: Իմանալով ավտովթարի մասին, գրել էր այդ նամակը: Այդ ամենն իմանալուց հետո ես հրաժարվեցի ամեն ինչից: Չէի ցանկանում բուժվել: Հրաժարվեցի անգամ այն դեղերից, որոնց շնորհիվ ապրում էի: Ինձ համար ամեն բան վերջացած էր: Ես դաթարել էի ապրել: Տարիներ անց ես իմացա, որ նա ամուսնանում է: Այդ միտքը ինձ ստիպեց, որ սկսեմ բուժվել, սկսեմ քայլել: Ես ցանկանում էի ցույց տալ նրան, որ նա չկարողացավ իմ մեջ կոտրել ապրելու ցանկությունը: Մի քանի ամսում ես ամբողջովին բուժվեցի: Հարսանիքի օրն էր: Ես ցանկանում էի գնալ եկեղեցի, բայց ոչ նրա համար, որ խափանեի այն, այլ նրա համար, որ նա անձամբ տեսներ հաղթանակս: Եվ ես գնացի...Գնացի ամբողջովին սպիտակ հագնված: Մտա եկեղեցի հենց այն պահին, երբ նա պատրաստվում էր մատանի դնել հարսնացուի մատին: Հանկարծ նկատեց ինձ: Տեսնելով, որ ես կանգնած եմ իր առաջ` ամբողջովին ապաքինված, ապշեց: Գունատվել էր: Հայացքը սևեռել էր վրաս: Այնպես էր նայում, կարծես արյունը սառել էր երակներում: Տեսա, թե ինչպես է մատանին դանդաղ ընկնում նրա ձեռքից: Ես հեռացա: Հենց նույն օրը հեռացա երկրից և այլևս երբեք չվերադարձա` այդպես էլ չիմանալով նրա մասին ոչինչ:

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1087 | Ավելացրեց: PSTO | Գնահատական: 4.5/8
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar