տխուր պատմություն - 25 Հոկտեմբերի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հոկդեմբեր » 25 » տխուր պատմություն
18:33
տխուր պատմություն

Ժամը երկուսն էր: Հավաքվել էր հոծ բազմություն, մի մասը` կարեկցանքով և ցավով, մյուս մասը` ուղղակի ջահել տղայի դիակ տեսնելու համար, որին սպանողին այդպես էլ չէին հայտնաբերել: ՆԱ էլ էր այնտեղ` վարդագույն շրջազգեստով, ինչը կարծես նրան բարձրացնում էր այս իրականությունից, եզրագծելով այլ հարթության վրա: ՆԱ կանգնած էր ծառերի տակ` անկյունում, և անթարթ նայում էր վերև: Հավաքվածներից շատերը մերթ ընդ մերթ թեքվում էին դեպի նրա կողմը, ինչ-որ բան շշնջում միմյանց ականջին, բայց նա դա չէր լսում: Նրա մտքերը տարված էին այլ բաներով: Լսվեց դանդաղ և սահմռկեցուցիչ երաժշտություն: Մի քանի հաղթանդամ տղամարդ իջեցնում էին դագաղը: Տեսնելով տղայի դին, ամբոխը միահամուռ հառաչեց…անգամ մահվան ստվերը չէր կարողացել մթագնել տղայի բնածին գրավչությունը…Նա կարծես ժպտում էր, միևնույն ժամանակ դեմքին սառել էր կարծես զարմանքից առաջացած մի ծամածռանք, որը բժիշկներին թաքցնել չհաջողվեց անգամ շատ լավ գրիմիի շնորհիվ: Բոլորը լաց էին լինում, մի քանի կին ուշագնաց եղան, իսկ ՆԱ դեռ կանգնած էր ծառերի տակ: Նրան ուշադիր նայողը երևի ինքը կխելագարվեր: Տղային տեսնելով նրա աչքերը միանգամից փայլեցին, ուղեղի որդերը կարծես մահվան շուրջպար էին բռնել նրա գլխում, աչքերի բիբերը լայնացել էին, ամեն վայրկյան պատրաստ դուրս թռչել բներից: Նրա շնչառությունը դարձավ ընդհատ, լսելի, և մի պահ մտածելով, նա նետվեց դեպի դագաղը: Հրելով և ցած գցելով հարազատներին,նա սկսեց համբուրել տղայի դեմքը, ձեռքերը և անզուսպ քրքջալ: Այդ ամենը կարող էր շատ երկար տևել, եթե ամբոխի միջից մի աղջիկ չմոտենար նրան, և ստիպելով չհեռացներ: Ինչպես և կանխագուշակում էին շատերը, նրան տեղափոխեցին հոգեբուժարան: Նա չդիմադրեց: Իսկ մինչ այդ… Նրանք մանկության ընկերներ էին, հարազատներ: Հասկանում էին միմյանց առանց խոսքի: Տարիներն անցնում էին: Տղան սիրահարվեց, պատրաստվում էր նշանվել: Բայց… Բոլորը համոզված էին, որ ՆԱ չի դիմանա…Տղայի մահը ահավոր ցնցում էր բոլորի համար: Անգամ տղայի նշանածը, իր ցավն անտեսելով, փորձում էր օգնել նրան, ուժ տալ…Այդ պատճառով բոլորի համար նրա հոգեբուժարանում հայտնվելու միտքը զարմանալի չթվաց: Բոլորն ի սրտե խղճում էին նրան, բայց տղային ետ բերել անհնար էր… «Նրա աչքերը…ես շատ էի սիրում նրա աչքերը, բժիշկ…Ես սիրում էի նրան, նրա ամեն ինչը, հասկանու՞մ եք: Ու նա ինձ հետ է, այո, հիմա նա ինձ հետ է…Չէէէ, ես գիժ չեմ, ինչի՞ եմ գիժ: Նա չի մահացել, բժիշկ, ինչեր եք խոսում, նա ինձ հետ է…, – ՆՐԱ աչքերը այնպես փայլեցին, որ բժիշկն ակամա ետ- ետ գնաց: – Գիտե՞ք ինչի էի վարդագույն զգեստ հագել թաղմանը, գիտե՞ք: Որովհետև ինձ համար տոն էր, այդ օրվանից հետո նա միայն ինձ հետ է, բժիշկ, այ այստեղ, – ՆԱ ցույց տվեց իր սիրտը, – ու հիմա ես երջանիկ եմ: Չէ, բժիշկ ջան, դա ձեզ է թվում, որ նա մահացել է,- ՆԱ սկսեց անբնական ծիծաղել»:] Բժիշկը ոչինչ չէր հասկանում: Կատարվածից առաջացած շոկն արդեն անցել էր, բայց ՆՐԱ վիճակը գնալով ավելի վատանում էր… Մի քանի ամիս հետո Նա ինքնասպան եղավ: Ինքն իրեն խեղդել էր սավանով: Բազմիցս անգամ նման դեպքերի ականատեսը լինելով, փորձառու բժիշկն իրեն կորցրել էր: Մոտեցավ անշնչացած աղջկա մարմնին, արձակեց սավանի ամուր կապ գցած հանգույցը, և ապշեց…Սավանի վրա ինչ-որ բաներ էին գրված: Նա սկսեց կարդալ… « Դու…Դու իմն ես, գիտե՞ս…Այ հիմա դու իմն ես:…Մութը կգնա, ես գիտեմ, գիտեմ: Ես գի՞ժ եմ, ես գի՞ժ եմ, ինչի՞: Չէ, մի համոզիր, դու ինձ չես սիրում…Ինչի ես եկել: Դու ինձ չես սիրում, ես գիտեմ, ես գիժ չեմ, բայց դու իմն ես: Մութը գնում է…տես…Մի վախեցիր, չի ցավա…չի ցավալու…հաստատ չի ցավա…Չցավաց, չէ՞: Բա որ ասում էի, չէիր լսում… Բա ինչի՞ էլ չես խոսում: Վաաայ, արյունա գալիս………………Ցավումա երևի…Ոչինչ, կանցնի: Բա գիտես իմ սիրտը չէր ցավում: Ցավում էր: Հա, սիրտդ, մոռացա…… Իսկ էսօրվանից քո սիրտն իմ հետա ապրելու, հասկացա՞ր: Դե հիմա նշանվիր:» Քաղաքի բավականին մարդաշատ այգիներից մեկում հայտնաբերվել էր 22 ամյա տղայի դի` մի քանի անգամ դանակահարված,իսկ սրտի հատվածում` խորը վերք…


 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1344 | Ավելացրեց: Lidul | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar