
Ռուսաստանի դաշնության միգրացիոն ծառայության կայքում բացվել է հատուկ էջ, որտեղ օտարերկրացիների համար նախատեսված հատուկ հարցաթերթիկում լրացնելով անձնական տվյալները' կարելի է ճշտել, քաղաքացու մուտքը Ռուսաստան արգելվում է, թե' ոչ: ՌԴ միգրացիոն ծառայության կայքը' առցանց ծառայությունը պահանջում է լրացնել անուն-ազգանուն, անձնագրի տվյալներ, որից հետո ՌԴ միգրացիոն ծառայության տվյալների շտեմարանով ճշտվում է' օտարերկրացին մուտքի թույլտվություն կստանա՞, թե' ոչ: Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության խստացումներից հետո, Հայաստանի Հանրապետության շատ քաղաքացիներ միայն օդանավի տոմսը գնելուց հետո օդականավայանում էին տեղեկանում, որ իրենց չի թույլատրվում մուտք գործել Ռուսաստան: Հունվարի 1-ից ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների քաղաքացիները կարող են Ռուսաստանի տարածքում մնալ 90 оր' յուրաքանչյուր 180 оրվա ընթացքում: ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացումները շփոթմունք են առաջացրել ԱՊՀ երկրների, մասնավորապես, Հայաստանի քաղաքացիների շրջանում, ովքեր որեւէ կերպ չէին կարողանում տեղեկություն ստանալ' իրենց մուտքը Ռուսաստան արգելվում է, թե ոչ: Ստուգելու համար սեղմեք
այստեղ: