Twitter-ը պաշտոնապես ներկայացրեց «Mute» ֆունկցիան - 19 Մայիսի 2014 - Status4ka.Ru
Այսօր 19.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 19 » Twitter-ը պաշտոնապես ներկայացրեց «Mute» ֆունկցիան
19:56
Twitter-ը պաշտոնապես ներկայացրեց «Mute» ֆունկցիան

Twitter-ը պաշտոնապես ներկայացրեց «Mute» ֆունկցիան Android, iPhone և վեբ տարբերակների համար, որն աստիճանաբար հասանելի կլինի բոլոր օգտատերերի համար: Այն թույլ է տալիս առանց «Unfollow» անելու  (Չհետևել) անջատել այն մարդկանց գրառումները, որոնց հետևում եք: Մարդկանց «Mute» անելու դեպքում նրանց գրառումները այլևս չեն երևա օգտատերերի գրառումների հոսքի վրա: Հետագայում հնարավորություն կա «UnMute» անել և նորից տեսնել այդ մարդկանց գրառումները: «Mute» ֆունկցիան հասանելի է գրառման կամ թվիթի «more» բաժնում կամ օգտատիրոջ էջի կարգավորումներում: Նշեմ, որ թեպետ Թվիթերում նմանատիպ ֆունկցիա նախկինում չկար, բայց կողմնակի հավելվածներում այն առկա էր: Օրինակ Tweetbot-ում կա ոչ միայն «Mute» ֆունկցիա, այլ նաև հնարավոր է անջատել կոնկրետ #հեշթեգեր կամ բառեր պարունակող թվիթներ:


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 600 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar