Twitter-ը փակել է Սոմալիի ապստամբների էջը՝ սպանված ֆրանսիացու լուսանկարների տարածումից հետո - 26 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 20.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 26 » Twitter-ը փակել է Սոմալիի ապստամբների էջը՝ սպանված ֆրանսիացու լուսանկարների տարածումից հետո
12:58
Twitter-ը փակել է Սոմալիի ապստամբների էջը՝ սպանված ֆրանսիացու լուսանկարների տարածումից հետո

Twitter միկրոբլոգային սոցկայքը փակել է Սոմալիի Ալ-Շաբաբ խմբավորման անգլալեզու էջն իր տիրույթում, հայտնում է Courier Mail-ը:     Ալ-Կաիդայի հետ կապեր ունեցող ապստամբների խմբավորման էջը փակվել է, երբ այնտեղ հրապարակվել են սպանված ֆրանսիացի զինվորի լուսանկարները: Միևնույն ժամանակ շարունակում է գործել խմբավորման արաբալեզու էջը: Ի դեպ, հենց դրա միջոցով Ալ-Շաբաբը հայտնել է, որ Twitter-ը գրաքննություն է իրականացրել իր դեմ՝ դա որակելով «Արևմուտքում խոսքի ազատության նոր ապացույց»: Ավելի վաղ ֆրանսիացի զինվորականի լուսանկարների տարածումը քննադատել էր Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էյրոն:

 

Դիտումներ: 535 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar