Twitter-ը հեշտացնում է օգտատերերի միջեւ նամակագրությունը - 29 Օգոստոսի 2013 - Status4ka.Ru
Այսօր 19.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Օգսստոս » 29 » Twitter-ը հեշտացնում է օգտատերերի միջեւ նամակագրությունը
23:20
Twitter-ը հեշտացնում է օգտատերերի միջեւ նամակագրությունը

Twitter-ում նոր գործառույթ է հայտնվել, որը հեշտացնում է առանձին հաղորդագրությունների մեկնաբանությունների ընթերցումը, հաղորդվում է ընկերության պաշտոնական բլոգում:  Որեւիցե թվիթի տակ գրված բոլոր պատասխաններն այժմ խմբավորվում են ժամանակագրական կարգով եւ իրար մեջ կապվում երկնագույն գծով: Բացի այդ, մեկնաբանությունների մեծ քանակության դեպքում օգտվողներին տեսանելի կլինի միայն դրանցից երեքը: Բոլոր մնացածները տեսնելու համար պետք է սեղմել  «Ցուցադրել բոլորը»:  Նաեւ օգտվողներին հնարավորություն է տրվում ավտոմատ բողոք ներկայացնել Twitter-ին սփամի եւ վիրավորանքների վերաբերյալ: Այս գործառույթը կներդրվի աստիճանաբար, եւ այժմ միայն iPhone-ի համար Twitter-ի շարժական հավելվածում է հասանելի: Lenta.ru-ն հայտնում է, որ բողոքների մեխանիզմը հեշտացնելու որոշում է կայացվել ֆեմինիստուհի Քերոլին Կրիադո-Պերեսի եւ բրիտանական խորհրդարանի պատգամավոր Ստելլա Կրիզի հետ կապված սկանդալից հետո, որոնց սոցցանցում  սպառնացել էին բռնաբարել:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 613 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar