Թեյլոր Էլիսոն Սվիֆթ (ծնվել է դեկտեմբերի 13, 1989թ.), ամերիկացի երգչուհի, երգահան և դերասանուհի: 2006թ. դուրս եկավ նրա առաջին «Թիմ ՄաքԳրոու» սինգլը: 2008թ. նոյեմբերին լույս տեսավ նրա երկրորդ ձայնասկավառակը` "Fearless”: Այն վաճառվեց չորս միլիոն օրինակով:Սվիֆթի երաժշտական ամենամեծ ազդեցությունը թողել է Շենայա Թվեյնը: Ինչպես նաև նրա տատիկը օպերային երգչուհի էր: Նա ոգեշնչվել է նաև ԼեԷն Ռայմսից, Թինա Թյուրներից, Դելլի Փարթոնից: 11 տարեկանում նա կատարեց իր առաջին ճանապարհորդությունը դեպի Նեշվիլ, Թեննեսսի` այն հույսով, որ երգ կձայնագրի:
Շուտով նա համագործակցության տարբեր առաջարկներ ստացավ:Սվիֆթը ծնվել է Պեննսիլվանիա քաղաքում: Անդրեա և Սքոտտ Սվիֆտի ընտանիքում նա առաջին երեխան էր: 10 տարեկանում Սվիֆթը սկսեց երգեր գրել ու երգել կարաոկե մրցույթներին ու փառատոննրին: Երբ նա դարձավ 12 տարեկան, ամառվա ընթացքում գրեց 350 էջ պարունակող ստեղծագործություն, որն այդպես էլ չհրապարակվեց:Այս տաղանդավոր երգչուհին Twitter-ում ամենից շատ հետևորդներ ունեցող աստղն է.....Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը քանթրի երաժշտության ամերիկյան ակադեմիայի կողմից նախօրեին արժանացել է «Տարվա լավագույն էստրադային կատարող» պատվավոր կոչմանը։