Ճչացող լռություն... - 29 Ապրիլի 2016 - Status4ka.Ru
Այսօր 24.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 29 » Ճչացող լռություն...
22:58
Ճչացող լռություն...

Մարդկանց երբեմն թվում է՝ երբ լռում են, ուրեմն չկա ոչինչ ասելու:Բայց այն, որ իրենք ոչինչ չեն լսում, դեռ չի նշանակում, որ լռողի կոկորդին շարված բառեր չկան, որ լռողի ներսում անպատասխան մնացած ու հոգի մաշող հարցեր չկան... Կան ու շատ կան, նույնիսկ այնքան, որ բառերը չեն հերիքում: * * * Մութ էր, կատարյալ մութ: Սև քողը լափել էր ամեն ինչ ու տարել էր հեռու: Երկնքում նույնիսկ աստղեր չկային, միայն լուսնի մահիկն էր ճոճվում ամպերի տակ,մերթընդմերթ դուրս պրծնելով ամպերի շերտերի տակից`դժոխքային մթության մեջ անկյանք լույսի կաթիլ էր տալիս ու նորից կորչում : Դուրս եկա տանից. ներսում օդը այլևս չէր հերիքում, ճնշում էին հոգիս սենյակիս չորս պատերը... Դուրս եկա ու վեր նայեցի. կարծես խոսել սկսեցին ամպի ծվեները հոգուս հետ, կարծես փարվեց շնչիս տաք քամին ու տարավ, տարավ հեռու երևի, շատ հեռու... Փակեցի աչքերս... Վայրկյաններ տևող պահը կարծես հավերժացավ, հավերժացավ, որ երկար տևի, բայց սթափվեցի հանկարծ մի խուլ ձայնից: Շուն էր երևի, կամ այլ կենդանի, թռչուն, որը ինձ նման խենթացել, գիշերվա մթին դուրս էր եկել: Ուզեցի առաջ գնալ, բայց մի պահ կանգ առա, հետ դարձա, մտա տուն: Երկար չէի կարողանում քնել, հայացքս պատուհանից դուրս, մթության մեջ ինչ-որ անորոշ կետի հառած չգիտեմ՝ ինչի մասին էի մտածում, չգիտեմ՝ ով էր այդ պահին մտքիս մեջ պար գալիս, երբ ակամայից ձեռքս վերցրի անկողնուս մոտ դրված աթոռին անուշադրությամբ շպրտածս թուղթն ու մատիտը, որով ինչ-որ բաներ էի խզբզել, հետո՝ջնջել...Ու անկախ ինձնից մատիտը հետք թողեց արդեն մաշված թղթիս վրա... Դե´, հե´տ արի, ո´վ ժամանակ, Տու´ր իմ ձեռքին դու սուր դանակ, Թույլ տուր ստի քողը պատռեմ , Արդար դատը Ներկա բերեմ ... Բա´ց աչքերս, արդա´ր Աստված, Ի°նչ է խաղը այս կյանք կոչված, Ո°վ է կողքիս դիմակ հագած, Ո°վ են մարդիկ գազան դարձած... Ա´ռ թևերիդ, տա´ր ինձ հեռու, Սուտ ճահիճը փոշի´ դարձրու, Թեկուզ կյանքիս թևը կարճիր, Բայց քաոսից այս ինձ փրկիր... Հույսն է մարդուն հոգի տալիս, ԲաՅց դա էլ են ախր փշրում, Սերն է սրտին նոր կյանք տալիս, Դրանով էլ խաղ են անում... Դե ե´կ հիմա, ե´կ,մի գժվիր, Ե´կ այս ձևով հանգիստ ապրիր, Ե´կ ,դու թույլ տուր` ծառը կտրեն, Ու դրանով ինչ-որ որդի կյանքը փրկեն....


 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 707 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar