Ճապոնական հետաքրքիր օրենքներ - 25 Նոյեմբերի 2015 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 25 » Ճապոնական հետաքրքիր օրենքներ
10:46
Ճապոնական հետաքրքիր օրենքներ

Սուրբ Վալենտինի օրը Ճապոնիայում աղջիկներն են նվերներ անում` ի նշան համակրանքի: Այդ սովորույթը աղջիկներին հնարավորություն է տալիս չսպասել մինչև տղաները համարձակություն կհավաքեն և կմոտենան: Պատվի հարցը, ինչպես հնում, առաջին տեղում է Ճապոնացիների համար: Այդ թվում` նաև քաղաքականության ոլորտում. 2009-2010թթ. ղեկավարած վարչապետը` Յուկիո Հատոյաման, հրաժարական է տվել այն պատճառով, որ չի կարողացել իրականացնել իր նախընտրական խոստումը: Նրան նախորդող 2 նախարարները նույնպես այդ կերպ են վարվել: Ճապոնիան փոքր երկիր է, բայց այստեղ է աշխարհի ամենաթանկ ատրակցիոնային այգին` Տոկյո ԴիսնեյՍին (Tokyo DisneySea), աշխարհի 10 ամենաբարձր ամերիկյան բլուրներից չորսը: Տոկիոյում է մետրոպոլիտենի ամենազարգացած համակարգն աշխարհում: Այստեղ է նաև աշխարհում ամենամեծ գեյ թաղամասերից մեկը` Շինջուկու-Նի-Չյոմեն: Այս թաղամասում են խտացված ամենաշատ գեյ բարերն աշխարհում: Ճապոնացիները մեծ մեքենաներ են սիրում վարել: Փողոցում հաճախ կարելի է ջիպեր հանդիպել: Մինչ օրս Ճապոնիայում հարսանիքների 30%-ը տեղի է ունենում ծնողների միջնորդությամբ: Ճապոնիան մոնոէթնիկ երկիր է. բնակչության 98,5%-ը ճապոնացի է, 0,5%-ը` կորեացի, 0,4%-ը` չինացի, 0,6%-ը` տարբեր ազգի ներկայացուցիչներ: Ըստ որոշ տվյալների` Ճապոնիայում բնակվում է ընդամենը 100 հայ, որից 50-60-ը` Տոկիոյում: Գործում է Հայաստանի դեսպանատուն: Ճապոնիան վերջին երկիրն է, որը պաշտոնապես պահպանել է կայսրության կոչումը: Ճապոնական կայսրական դինաստիան երբեք չի ընդհատվել: Ներկայիս կառավարող կայսր Ակիհիտոն ժառանգն է 1-ին կայսեր` Ձիմուի, ով հիմնել է Ճապոնիան: Ճապոնիայում շատ թանկ են տեղափոխման միջոցները: Մետրոպոլիտենի ամենաէժան տոմսն արժե 140 յեն (մոտ 15$): Ճապոնիան միակ երկիրն է աշխարհում, որտեղ գնացքի ուշացում է համարվում անգամ 1 րոպեն:


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 722 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar