Ճակատագիրս - 4 Սեպտեմբերի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 4 » Ճակատագիրս
07:52
Ճակատագիրս

Այդ դեպքը տեղի ունեցավ մոտ մեկ ամիս առաջ: Ամեն ինչ ընթանում էր շատ լավ, այնպես, ինչպես մեր երազներում: Նա միշտ արթնանում էր իմ գրկում, և ժպտում ինձ այնպես, ինչպես արևը կժպտար: Գժի պես սիրում էի նրան, իսկ նա ինձ: Ապրում էինք միմյանցով: Առավոտ էր... Կարծես ամեն ինչ լավ էր... Բայց այսօր իմ արևը չէր ժպտում առաջվա նման: Հարցրի պատճառը, բայց նա լռեց: Ինչ-ինչ պատճառով վիճեցինք: Դա երևի առաջին անգամն էր: Գլուխս կորցրած դուրս եկա տնից: Բայց չէի ուզում, սիրտս չէր թողնում: Իսկ ոտքերս... Ոտքերս ինձ հեռու էին տանում: Անցավ մոտ երեք ժամ: Վերջապես համարձակություն հավաքեցի և եկա տուն: Արդեն բավականին մութ էր: Երբ հասա տուն, նա արդեն քնել էր: Իսկ արցունքնեը չէին հասցրել չորանալ: Գրկեցի նրան, բայց չարթնացավ: Կարծես սովորություն էր դարձել քնած ժամանակ համբուրել նրա շրթունքները, նա միշտ արթնանում էր, ժպտում և կրկին քնում էր: Այս անգամ ռեակցիա չտվեց: Մտածեցի, թե նեղացած է, դրա համար չի արթնանում: Գրկեցի էլ ավելի ամուր և ես էլ քնեցի: Ամեն առավոտ նա էր իր աստվածային համբույրով արթնացնում, բայց ոչ այս անգամ: Երբ արթնացա, սառնություն զգացի ձեռքերիս մեջ, իմ արևը էլ չէր տաքացնում, նա քնած էր` այս անգամ հավերժ...


 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1153 | Ավելացրեց: Lidul | Գնահատական: 4.3/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 Inul • 13:25, 21.09.2014
xd 9
ComForm">
avatar