Թվում է, թե բառերս արժանի չեն քեզ - 19 Ապրիլի 2015 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 19 » Թվում է, թե բառերս արժանի չեն քեզ
21:48
Թվում է, թե բառերս արժանի չեն քեզ

Ինձ դժվար է գրել քո մասին, վախենում եմ: Հիմար մտքեր են այցելում, որ շշնջում են, որ թե գրեմ քո մասին, կկորցնեմ քեզ: Ասա, որ դրանք սուտ ու փուչ մտքեր են, անձնական սնահավատություն: Ինձ դժվար է գրել քո մասին, որովհետև բառերս չեն հերիքում: Պարզվում է`իմ բառարանում չկան այնպիսի բառեր, որ կարողանան խոսել իմ մասին: Նոր բառեր են պետք… Թվում է, թե բառերս արժանի չեն քեզ: Մի՞թե հնարավոր է նման բան… Ամեն ներշնչելիս ու արտաշնչելիս դու ես մտքիս, և չեմ հոգնում քեզ, քո բառերը, քո լռությունը հիշելիս: Երբ կողքիդ եմ, փորձում եմ որքան հնարավոր է շատ բան գողանալ քեզնից, մտապահել խոսքերդ, շարժումներդ, բառերդ, ժպիտներդ, որպեսզի երբ տուն գամ, չխենթանամ քո կարոտից: Միտքս քո անունն է շշնջում, մատներս քո այտերն են նկարում, աչքերս քո ժպիտն են պատկերացնում, իսկ շրթունքներս դողում են հուզմունքից… Երբ գրկում ես ինձ, երբ գրկում ես ինձ, սիրտս պատրաստ է փշրվել, որովհետև թվում է, թե այդքան սեր ի վիճակի չէ տանել: Երբ լսում եմ ձայնդ, ցանկանում եմ ինչ-որ կերպ գրկել այն, սեղմել կրծքիս. քո շնչառությունը կարող է լավագույն օծալիքը լինել պարանոցիս, իսկ ժպիտդ` լավագույն զարդը: Այսքան ժամանակ ես կիսատ էի, իսկ հիմա գտել եմ քեզ, և աշխարհը կատարյալ է թվում: Արի ստեղծենք աշխարհ աշխարհում, վերցնենք մի փոքրիկ երկինք` ընդհանուր երկնքից, մի կտոր արև, մի քանի կիլոմետր օդ, մի քիչ անձրև, ձյուն, մի-մի գետ, լճակ, ծով, դու և ես… Մեզ ավելին հարկավոր չէ: Ուզում եմ ամեն րոպե կողքիդ լինել, չկարոտել քեզ և չտխրել նրանից, որ ստիպված եմ մի քանի ժամով հրաժեշտ տալ քեզ: Ուզում եմ մեր գեղեցիկ պատմությունն ունենալ, որ կպատմենք մեր երեխաներին: Ուզում եմ քեզ հետ մեծանալ… Ուզում եմ երջանկացնել քեզ… Ուզում եմ մեզ միշտ այսպես երջանիկ տեսնել, գուցե ավելին, որովհետև կատարելության հասնելու համար մեզ մի քանի բան է պակասում, որ փաթեթավորված է ժամանակի և հանդուրժողականության թելերով և սպասում է իր ժամին: Մեր այգին էլ կծաղկի…


 www.copypaste.am

Բաժին: Սիրային | Դիտումներ: 649 | Ավելացրեց: Hay4ka | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar