Tond Shnorhavor Hayastan / Տոնդ Շհնորհավոր Հայաստան
Տոնդ շնորհավոր հայրենիք, տոնդ շնորհավոր ազատ անկախ Հայաստան, տոնդ շնորհավոր սիրելի հայրենակից: Լինենք ընկեր, լինենք եղբայր, բարեկամ: Դառնանք բարի, դառնանք զորեղ, ուժ դառնանք: Հոգսը քոնն է, հոգսը իմն է, հույսը մեր: Հայի ուժը իր միասնականության մեջ է: Անկախության ձեռքբերումը մեծ հաղթանակ է մեզ համար: Նմանատիպ հաղթանակներ շատ ենք ունեցել մեր պատմության քառուղիներում: Այդ հաղթանակները մեզ ոգեղեն սնունդ են տվել, կոփել մեր ազգային ինքնագիտակցությունը ու պայքարելու կամքը, դարձրել մեկ միասնական բռունցք: Բարձր գիտակցությամբ հպարտանանք մեր անկախությամբ և գնահատենք ու պահպանենք այն, մեր գալիք սերունդների բարեկեցիկ և պայծառ ապագայի հույսով: Կապույտ ու խաղաղ լինի երկինքը քո, մեր սիրելի Հայաստան: Տոնդ շնորհավոր, ապրես երկար ու դարավոր: Այս տարի սեպտեմբերի 21 -ին նշվում է նաև Էրեբունի - Երևանի 2793 ամյակը: