Տնային պայՏնային պայմաններում դիմակներ պատրաստելու գաղտնիքներըմաններում դիմակներ պատրաստելու գաղտնիքները - 2 Հոկտեմբերի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հոկդեմբեր » 2 » Տնային պայՏնային պայմաններում դիմակներ պատրաստելու գաղտնիքներըմաններում դիմակներ պատրաստելու գաղտնիքները
20:52
Տնային պայՏնային պայմաններում դիմակներ պատրաստելու գաղտնիքներըմաններում դիմակներ պատրաստելու գաղտնիքները

Մի կողմից դիմակներ օգտագործելը բավականին հեշտ եւ հաճելի գործընթաց է թվում, բայց չգիտես ինչու, երբեմն արդյունքը ճիշտ հակառակն է ստացվում։ Համաձայնեք, որ տնային պայմաններում պատրաստվող դիմակները երբեք էլ չեն կորցնի իրենց արդիականությունը, քանի որ նման միջոցներն առաջին հերթին հասանելի են բոլորին, եւ երկրորդ՝ դրանք իսկապես ունակ են դրական ազդեցություն թողնել մաշկի վրա, քանի որ միայն բնական բաղադրիչներից են կազմված։ Ի դեպ, տնային պայմաններում դիմակներ պատրաստելն այնքան էլ բարդ գործ չէ, սակայն այս գործում նույնպես կան որոշակի գաղտնիքներ ու կանոններ, որոնց պետք է անպայման հետեւել։ Առաջին հերթին պետք է հիշել, որ դիմակներն անհրաժեշտ է օգտագործել թարմ վիճակում, այսինքն՝ պատրաստելուց անմիջապես հետո։ Ընդ որում, դիմակները պետք չէ նաեւ շատ երկար թողնել մաշկի վրա (սովորաբար 15-20 րոպե, ոչ ավելի)։ Հիշեք նաեւ,որ բոլոր դիմակները քսելուց առաջ պետք է մաշկը խնամքով լվանալ։ Նախընտրելի է, որ դիմակն օգտագործելուց առաջ մաշկի մի փոքր հատվածում փորձեք դիմակի ազդեցությունը՝ իմանալու համար, թե այն ալերգիկ ռեակցիաներ առաջացնու՞մ է, թե ոչ։ Հաջորդ կանոնը, որ պետք է հիշել հետեւյալն է. մրգերով, բանջարեղենով եւ վիտամիններով հարուստ դիմակները քսելուց հետո սնուցող կրեմների օգտագործման կարիք չկա, ինչպես նաեւ խորհուրդ չի տրվում անմիջապես դուրս գալ տանից, քանի որ դրսում արեւի, քամու կամ ցրտի ներգործության պատճառով կարող են մաշկի բորբոքումներ առաջանալ։ Ի դեպ, մրգերով, բանջարեղենով եւ վիտամիններով հարուստ դիմակներ կարող եք ոչ միայն թարմ, այլեւ սառեցված պտուղներով պատրաստել։


 

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 782 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar