Տիմատին` Կիրկորովին. «Դու այստեղ ո՞ւմ ես խելք սովորեցնում, այ խրտվիլակ» - 8 Հունիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 12.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 8 » Տիմատին` Կիրկորովին. «Դու այստեղ ո՞ւմ ես խելք սովորեցնում, այ խրտվիլակ»
21:08
Տիմատին` Կիրկորովին. «Դու այստեղ ո՞ւմ ես խելք սովորեցնում, այ խրտվիլակ»

Ռուսաստանցի հայտնի ռեփեր Տիմատին համացանցում բաց նամակ է տեղադրել, որտեղ իր դժգոհությունն է արտահայտել «Մուզ-TV»-ի մրցանակաբաշխությանը արտիստների միջեւ մրցանակները բաշխելու վերաբերյալ: Տիմատին մանրամասնել է, թե իր կարծիքով, ովքեր պետք է միանգամից մի քանի մրցանակներ ստանային, ապա հռետորական հարց ուղղել. «Ինչո՞ւ այսպես ոչ օբյեկտիվ»: Ինչպես գրում է Life News-ը, մրցանակաբաշխությանը միանգամից երեք մրցանակի արժանացած Ֆիլիպ Կիրկորովը արձագանքել է Տիմատիի նամակին, նշելով. «Քեզ մոտ ինչ-որ հարցե՞ր են ծագել: Արդար կերպո՞վ: Ես նախորդ տարի հարցեր չէի տալիս, գոյություն ունի մասնագիտական էթիկա: «Օքեյ», հիշեցիր»:

Ի պատասխան Տիմատին ավելի կոպիտ է արտահայտվել, հիշեցնելով Կիրկորովին իր անվայելուչ պահվածքը: «Մասնագիտական էթիկա@fkirkorov. դա այն է, երբ դու «քրֆում ես» լրագրողուհիներին եւ աքացի տալիս կանանց, իսկ հետո զանգահարում ես իմ մեծերին ու խնդրում «պլստացնել» քեզ այդ պատմություններից` կոկորդիլոսի արցունքներ թափելով իսրայելական հոգեբուժարանի հատակին Մալախովի եթերում: Այ դա, օրինակ, իսկական մասնագիտական էթիկա է: Եւս մեկ բան, դու այստեղ ո՞ւմ ես ուզում խելք սովորեցնել, այ ԽՐՏՎԻԼԱԿ: Ափերը մի խառնի, ես քո հավանոցից չեմ, հիշիր դա: Եվ դավայ, հաջողություն»,- գրել է Տիմատին:

 

Բաժին: Աստղային Սկանդալ | Դիտումներ: 728 | Ավելացրեց: AnnaRM | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 5
avatar
1 LeNoK • 10:42, 09.06.2012
lava arel ed nerkac hndushkayin hasnuma, halala timatiin love1 love1 love1 love1 love1 love1 love1 love1
avatar
-2Spam
2 svetlanika2@mail.ru • 14:19, 09.06.2012
Timatin vor orva ... vor Kirkorovin tenc ban asi?
avatar
3 NiNa • 16:47, 09.06.2012
9 9 9 9 9 9
avatar
4 shushanik • 20:40, 09.06.2012
love1 :: love1 love1 love1 love1 love1 love1 love1 love1 love1 love1
avatar
5 LeNoK • 14:02, 10.06.2012
lav texna drel
ComForm">
avatar