Տիգրանի մոլորակ” սերիալում Արփիի դերակատարը նշել է ծննդյան տարեդարձը - 24 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 10.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 24 » Տիգրանի մոլորակ” սերիալում Արփիի դերակատարը նշել է ծննդյան տարեդարձը
23:55
Տիգրանի մոլորակ” սերիալում Արփիի դերակատարը նշել է ծննդյան տարեդարձը

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը, որն այժմ նկարահանվում է "Տիգրանի մոլորակը” հեռուստասերիալում, երեկ ժամանցի վայրերից մեկում ամուսնու, մայրիկի, եղբոր, սերիալային խաղընկերների, համակուրսեցիների ու թատրոնի գործընկերների հետ նշել է ծննդյան տարեդարձը:
Տաթեւիկ Ադումյանն ընկերների հետ նշել է իր 21-ամյակը

21-ամյակը նրա համար մտերիմները վերածել են իսկական տոնի."Միշտ ասում եմ` մեծ խնջույք չի լինի, բայց այդպես է ստացվում: Օրինակ` անցյալ տարի ռեստորանում բարեկամներիս հետ նշեցի 20-ամյակս, այս տարի էլ ընկերներիս հետ եմ զվարճանում: 21 տարեկանում արդեն դուրս ես գալիս թինեյջերական տարիքից, թույլատրվում է ալկոհոլ օգտագործել, մենք էլ բավական շատ խմել ու պարել ենք”:
Հոբելյարը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ դպրոցական տարիներին իր ծննդյան օրը` փետրվարի 23-ին, դասարանի աղջիկները նվեր են գնել տղաների եւ իր համար, ինչի պատճառով իրեն որոշ չափով տղա է զգացել. "Հիմա այդ զգացողությունն անցել է:): Սիրում եմ իմ ծննդյան օրը, անկախ տարիքից կինը միշտ պետք է հետաքրքիր լինի, իրեն սիրի ու հարգի եւ իր տարիքի մեջ լավը փնտրի: Պետք է վայելել ու տարիքի պատճառով սթրեսի մեջ չընկնել:)”:
Ստացած նվերների շարքում Տաթեւիկն առանձնացնում է ամուսնու անակնկալը."Նրա համար առիթներ պետք չեն, հաճախ տուն է գալիս ծաղիկներով, այնպիսի անակնկալներ է անում, կարծես նոր սիրահարված լինենք: Ծնունդս եւս նա էր կազմակերպել, ինձ համար անսպասելի էր նրա նվերը` սեւ ադամանդներով շատ գեղեցիկ ականջօղեր: Իսկ ընկերուհիներիցս Նաիրա Մովսիսյանը այնքան շատ փուչիկ է բերել, որոնցով հիմա ողողված է մեր տունը: Բացի այն, որ իմ ծնունդն է, նաեւ փետրվարի 23-ն է, ես էլ ամուսնուս եմ միշտ շնորհավորում”:
21-ամյա դերասանուհու խոսքով` բոլոր մտերիմներն իրենց մաղթել են, որ ընտանիքը համալրեն առաջնեկով. "Շատ բարեմաղթներ եմ լսել, բայց վերջում չէին մոռանում ասել` Տաթ ջան, մեկ էլ սիրուն բալիկ ունենաս: Ես էլ, ամուսինս էլ սրտանց ուզում ենք երեխա ունենալ, բայց գիտակցում ենք, որ երեխային հիմա ավելի շատ կմեծացնեն տատիկն ու պապիկը, քան` մենք: Ժամանակ է հարկավոր, որ մասնագիտությանս մեջ հմտանամ, հասունանամ, որ ես կարողանամ խնամել ու մեծացնել իմ երեխային”:

Տաթեւիկ Ադումյանն այժմ սովորում է Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի 4-րդ կուրսում, մի քանի օրից էլ պատրաստվում է իր համակուրսեցիների հետ ներկայացնել դիպլոմային աշխատանք-ներկայացումը:
Դերասանուհին հեռուստատեսային առաջին քայլերն արել է Նարբեի եւ Աստղիկի հեղինակային ծրագրում, այնուհետեւ առաջարկ է ստացել նկարահանվելու Հանրային հեռուստաընկերության "Հրեշտակների դպրոցը” սերիալում: Նրա խոսքով` դեռ մանկուց ուզում էր դառնալ դերասան, հատկապես, երբ դիտում էր իր տատիկի` դերասանուհի Ռուզաննա Գեւորգյանի մասնակցությամբ ֆիլմերը. "Տատիկս խաղացել է Լեոնիդ Ենգիբարյանի հետ: Իմ մեջ գենետիկորեն միշտ ձգտում եղել է դեպի բեմը, մայրիկիս ազգականները հայտնի պարողներ են, հիմա Միացյալ Նահանգներում են ապրում: Դեռ մանկուց որոշել էի դերասան դառնալ, բայց Թատերական ինստիտուտ ընդունվելիս մի քիչ տխրել էի, որ կինոյի դերասանի հատուկ մասնագիտացում չկա: Ընթացքում թատրոնի հետ առնչվելիս շատ սիրեցի բեմը եւ շատ եմ ուզում աշխատել թատրոնում”:
Իսկ սերիալային աշխատանքից նա հետեւյալն է պատմել. "Կարծես, մեծ ընտանիք լինենք, բայց ոչ մեկս նույն հորից ու մորից չենք: Միմյանց խնդիրների, ուրախությունների մասին տեղյակ ենք, գիտենք բնավորությունները, ով երբ է նյարդայնանում ու բարկանում: Երբ 19-ը ժամ աշխատում ենք նկարահանման վայրում, շատ հոգնած ենք լինում, այդ ժամանակ հասկանում ենք, որ մեր համախմբված աշխատանքն օգնում է մեզ եւ առանց իրար սիրելու աշխատանքի արդյունքը լավ չի ստացվի”:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 758 | Ավելացրեց: Micky-Mouse | Գնահատական: 4.5/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar