Տիբեթական հոգեբանական թեստ - 14 Հունվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 14 » Տիբեթական հոգեբանական թեստ
00:13
Տիբեթական հոգեբանական թեստ

Այս թեստը բավականին հետաքրքիր է ու բաղկացած է ընդամենը 3 հարցից:  Վերցրեք թուղթ ու գրիչ ու հարցերին պատասխանելիս եղեք հնարավորինս անկեղծ ու հավատացեք, որ արդյունքներն իսկապես կզարմացնեն ձեզ: 

1. Կենդանիների անունները դասավորեք 1-5-ը հերթականությամբ՝ սկսած ամենանախընտրելիից:     
  1. Կով    
  2. Վագր    
  3. Ոչխար    
  4. Ձի    
  5. Խոզ 

2. Բառերից յուրաքանչյուրի առջև գրեք դրանք նկարագրող մեկական հատկանիշ:     
  1. Շուն    
  2. Կատու    
  3. Առնետ    
  4. Սուրճ    
  5. Ծով 

3. Մտածեք ձեզ ծանոթ ու ձեզ համար կարևոր մարդկանց մասին: Նրանց անունները գրեք այն գույնի առջև, որի հետ ասոցացնում եք այդ մարդուն (նույն անունը չկրկնել):     
  1. Դեղին    
  2. Նարնջագույն    
  3. Կարմիր    
  4. Սպիտակ   
  5. Կանաչ 

Պատասխաններ`

1. Առաջին հարցը խորհրդանշում է կյանքի տարբեր ասպեկտների կարևորությունը ձեզ համար:     
  1. Կով` խորհրդանշում է կարիերան    
  2. Վագր` խորհրդանշում է հպարտությունը    
  3. Ոչխար` խորհրդանշում է սերը    
  4. Ձի` խորհրդանշում է ընտանիքը    
  5. Խոզ` խորհրդանշում է փողը 

2.     
  1. Շանը նկարագրող հատկանիշը վերաբերում է ձեր անհատականությանը    
  2. Կատվին նկարագրող հատկանիշը վերաբերում է ձեր զույգի անհատականությանը    
  3. Առնետը`ձեր թշնամիներին   
  4. Սուրճը` ձեր վերաբերմունքը սեռական հարաբերություններին    
  5. Ծովը` անձնական կյանքին 

3.     
  1. Դեղին՝ խորհրդանշում է այն մարդուն, ով երբեք չի մոռանա ձեզ    
  2. Նարնջագույն` մեկն, ում համարում ես քո իսկական ընկերը    
  3. Կարմիր` մեկն, ում իսկապես սիրում ես    
  4. Սպիտակ` քեզ հոգեհարազատ մեկը    
  5. Կանաչ՝ խորհրդանշում է այն մարդուն, ում կհիշեք ամբողջ կյանքում

 

Բաժին: Հոգեբանություն | Դիտումներ: 3646 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar