Տղամարդու պիջակի ներքևի կոճակի կանոնը :))) - 15 Մարտի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 15 » Տղամարդու պիջակի ներքևի կոճակի կանոնը :)))
17:35
Տղամարդու պիջակի ներքևի կոճակի կանոնը :)))

Նկատել եք, որ քաղաքակիրթ միջավայրում, բոլոր նրանք, ովքեր կոստյումով են, չեն կոճկում պիջակի ներքևի կոճակը: Սա արդեն դարձել է կանոն, որը երբեք չեն խախտում: Այսինքն՝

1. Եթե պիջակն ունի երկու կոճակ, կոճկեք միայն վերևինը

2. Երեք կոճակի դեպքում կոճկեք միայն վերևի երկուսը կամ միայն մեջտեղինը

Բայց ինչու՞: Այս հարցի պատասխանն ունի երկու վարկած: Առաջինը՝ ամերիկյանը, հետևյալն է. Վայրի արևմուտքում, ինչպես ասում էին, մարդու կյանքի գինը հավասար էր մեկ փամփուշտի գնին: Այն ժամանակներում իսկական ամերիկացին կարող էր իր հույսը դնել միայն սեփական դիպուկության և արագաշարժության վրա: Նրանք չէին կոճկում իրենք պիջակի ներքևի կոճակը՝ 

1. Որպեսզի անհրաժեշտության դեպքում արագ և առանց խոչընդոտների կարողանան հանել իրենց զենքը:

2. Որպեսզի հարգարժան միջավայրում ցույց տային, որ իրենք ներկայացել են առանց ատրճանակի

Ինչպես ասացի, կա նաև երկրորդ վարկած՝ անգլիականը, ըստ որի Անգլիայի թագավոր Էդուարդ VII-ը (1841 - 1910) շատ գեր էր, և հաճախ ուղղակի չէր կարողանում կոճկել ներքևի կոճակը: Նրա ենթակաները միանգամից դա ընդունեցին, որպես նորաձև դետալ, ինչպես մեկ ուրիշ անգամ՝ անձրևի ժամանակ, թագավորը ծալեց կոստյումի շալվարի ներքևի փողքերը և այդ ժամանակվանից մինչ օրս կոստյումները սկսեցին կարվել այդ կերպ:


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 844 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar