Տղամարդու բնավորության մասին կպատմի սիրելի պաղպաղակը - 15 Նոյեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 21.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 15 » Տղամարդու բնավորության մասին կպատմի սիրելի պաղպաղակը
15:39
Տղամարդու բնավորության մասին կպատմի սիրելի պաղպաղակը
Եթե նոր-նոր հարաբերություններ եք սկսել և ուզում եք նրա մասին ավելին իմանալ, ուշադրություն դարձրեք, թե ինչ պաղպաղակ է նա նախընտրում: Հնչում է, գուցե, ծիծաղելի, բայց հավատացեք, որ արդյունքներից գոհ կմնաք: 

Դասական պլոմբիր 

Քո ընկերը լուրջ անձնավորություն է, մի քիչ էլ կոնսերվատիվ: Բայց, որ ամենակարևորն է, նրան կարելի է վստահել: 

Սրճային պաղպաղակ 

Սովորաբար այս պաղպաղակն են նախընտրում ուրախ, կենսախինդ տղամարդիկ, բայց կա մի նրբություն. նա տրամադրության մարդ է, ու հաճախ Ձեր հարաբերությունները կախված կլինեն նրա տրամադրվածությունից: 

Շոկոլադ կամ գլազուր 

Շոկոլադով կամ գլազուրով պաղպաղակի սիրահարները չափազանց ուրախ մարդիկ են, սիրում են ժամանակը օգտավետ անցկացնել, բայց հաճախ չափազանց եսասեր են լինում: 

Ելակով պաղպաղակ 

Ձեր ընտրյալը զգուշավոր ու նաօորոք մտածող անձնավորություն է: Նա նաև ռոմանտիկ է ու քնքուշ, թեև երբեմն պարզապես ամաչում է արտահայտել զգացմունքները: 

Վանիլային 

Այս պաղպաղակն են նախընտրում համառ, նպատակասլաց և ինքնավստահ տղամարդիկ: Նրանք միշտ լի են նոր գաղափարներով և պատրաստ են ցանկացած սեքսուալ էքսպերիմենտի: 

Ընկույզով պաղպաղակ 

Նա սիրում է կարգուկանոն և գնահատում է հարմարավետությունը: Հարաբերություններում նրա համար անչափ կարևոր է կնոջը վստահելը: Նա նվիրված ամուսին է ու նուրբ սիրեկան: 

Մրգային 

Ձեր ընտրյալը բավական թեթևամիտ է: Նրա հետ, գուցե, անչափ հետաքրքիր է, բայց նա Ձեզ օգնության ձեռք հենց այնպես չի մեկնի: Եվ, այո, նրա հարգանքին արժանանալու համար չափից շատ ժամանակ է պետք: 

Կրեմ-բրյուլե 

Ձեզ իսկական գուրման է բաժին հասել: Նա գիտի կյանքի համն ու կկարողանա Ձեզ երջանկացնել:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1112 | Ավելացրեց: beautifulgirl | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar