Տղամարդկանց 10 վախերի մասին - 14 Նոյեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 14 » Տղամարդկանց 10 վախերի մասին
15:59
Տղամարդկանց 10 վախերի մասին
Ընդունված է համարել, որ իսկական տղամարդը ոչ մի բանից չի վախենում, ուժեղ է ու վստահություն է ներշնչում, բայց սա միայն արտաքին կողմն է, իսկ իրականում անգամ իդեալական տղամարդը հմտորեն թաքցնում է իր բազմաթիվ վախերը: 

Սխալ: Ցանկացած տղամարդ վախենում է ինչ-որ բան «այնպես չանելուց»: Սխալվելու հանդեպ տածած վախը վերաբերում թե' աշխատանքին, թե' ընկերական, թե' սիրային հարաբերություններին: Կախված նրանից, թե որքան անսխալ են տղամարդու գործերը, նա կունենա լավ կամ վատ տրամադրություն, բարձր կամ ցածր ինքնագնահատական: 

Քննադատներ: Տղամարդիկ շատ են կախված շրջապատի կարծիքից: Անգամ անծանոթ մեկի կողմից ասված բացասական խոսքը տղամարդկանց մեջ երկար ժամանակով կարող է խոցել վստահությունը սեփական ուժերի հանդեպ: 

Սիրելին ու շրջապատը: Բոլոր տղամարդիկ ճակատագրական կնոջը գտնելուց հետո տառապում են մի վախով` իսկ ինչ կլինի, եթե վերջինս դուր չգա իր ընտանիքին կամ ընկերներին: 

Փոփոխություն: Ուժեղ սեռի շատ ներկայացուցիչներ վախենում են իրենց կյանքում ինչ-որ բան փոխել անգամ, եթե վստահ են, որ դա կլինի դրական փոփոխություն: 
a
Կախվածություն կնոջից: Գրեթե բոլոր տղամարդկանց սարսափեցնում է այն միտքը, թե որևէ կին կարող է իշխել իրենց կամքին: Այդ իսկ պատճառով նրանք հաճախ չափից ավել են ընդգծում իրենց լիդերությունը հարաբերություններում: 

Վարկանիշ ու գումար: Խուճապ ու հուսալքություն` սրանք այն վիճակներն են, որոնցում հայտնվում են տղամարդիկ, երբ զգում են, որ վտանգված է իրենց վարկանիշը կամ ունեցվածքը: 

Ամուսնություն: Ամուսնությունը միայն կանանց համար չէ սթրես: Հարաբերությունների այս կետից տղամարդիկ վախենում են, ինչպես սատանան սուրբ ջրից: Դավաճանություն, բաժանություն, չկայացվածություն, երեխաներ, կենցաղ… Այս ամենի մասին մտքերը երբեմն իրոք սարսափելի են տղամարդկանց համար: 

Իմպոտենցիա: Վախը, որ «գլխավոր արժանիքը» կդավաճանի ամենապատասխանատու պահին, ցանկացած տղամարդու վատ երազների շարքից է: 

Դավաճանություն: Անգամ միտքն այն մասին, թե սիրելի կինը երբևէ կարող է լինել ուրիշի գրկում, տղամարդուն կարող է ագրեսիվ ու չար դարձնել: 

Արցունքներ: Կնոջ արցունքները անկեղծորեն վախեցնում են շատ տղամարդկանց, իսկ ոմանք էլ պատրաստ են անել հնարավորն ու անհնարը, միայն թե սիրելին երբեք չարտասվի:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1053 | Ավելացրեց: beautifulgirl | Գնահատական: 5.0/6
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar