Տղամարդիկ կանանցից լավ են Google-ում տեղեկություն որոնում - 2 Ապրիլի 2015 - Status4ka.Ru
Այսօր 24.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 2 » Տղամարդիկ կանանցից լավ են Google-ում տեղեկություն որոնում
22:05
Տղամարդիկ կանանցից լավ են Google-ում տեղեկություն որոնում

Համաձայն որոշ հետազոտությունների՝ տղամարդիկ Google-ում կանանցից լավ են տեղեկություն որոնում, գրում է The Telegraph-ը։ Ըստ պարբերականի տեղեկությունների՝ որոնման համակարգերը դե ֆակտո դարձել են «գիտելիքի դարպասներ», իսկ քանի որ գիտելիքը ուժ է, ուստի Google-ից ճիշտ օգտվելու ունակությունը լուրջ խնդիր է, որը, հնարավոր է, անհավասարություն է ստեղծում։ Անցկացրած հետազոտությունների համաձայն՝ տղամարդիկ այդ հարցում առաջ են անցել կանանցից։ Փորձարկության ժամանակ դպրոցականներին խնդրել են են Google-ում տեղեկություն գտնել այն մասին, թե ինչպես են մոծակները ընտրում իրենց զոհին։ Տղաները թեմային ուղղակի առնչվող խնդրի մասին ավելի հաջող տեղեկություններ են հավաքել, քան աղջիկները, գրում է Gazeta-ն։ Եթե հավատանք մեկ այլ հետազոտության, ապա կանայք եւ տղամարդիկ տարբեր կերպ են օգտվում որոնման համակարգերից։ Տղամարդիկ ավելի շատ տարբեր հարցադրումներ են կատարում եւ ավելի շատ հղումներ են բացում։ Իսկ կանայք ավելի շատ ժամանակ են վատնում ոչ միայն որոնման արդյունքները կարդալու, այլ նաեւ կողքից օգտակար թվացող նյութերը ընթերցելու համար։


 Նյութի աղբյուր՝ news.am

Բաժին: Googe.ru | Դիտումներ: 790 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar