Իսպանացի Չակո Պուեբլան նկարահանել է շատ հետաքրքիր մի ֆոտոսեթ «Տատիկի խորհուրդները» անվանմամբ: Ֆոտոսեթում նա լուսանկարել է իր տատիկին, ով իր ձեռքում պահում է պլակատներ այժմյան երիտասարդության համար ակտուալ խորհուրդներով:
Կարծում եմ, որ բավական հետաքրքիր, զվարճալի և լավ խորհուրդներ են.

Մի հավատա այն ամենին ինչ կկարդաս Wikipedia-յում

Հավատա ինձ follower չի նշանակում ընկերներ և հակառակը

Մի վստահիր նրանց, ովքեր օգտագործում են Xing-ը որպես հիմնական սոց. ցանց

Երբեք "Like" մի արա քո սեփական գրառմանը: Դա շատ խղճուկ է երևում

Լսիր որդիս՝ Twitter-ը դա նույն Facebook-յան ստատուսն է ուղղակի ավելի արտառոց

Ով ստատուսներում հարաբերությունների մասին գրում է. "ամեն ինչ բարդ է", իրականում նկատի ունի "Ինձ ավելի լավն է հարկավոր"

Եթե չես ուզում ավելորդ պրոբլեմներ, ապա փակիր Facebook-դ երբ հեռանում ես համակարգչից

Չհավատաս, որ ինչ որ գրում ես քո բլոգում դա գրականություն է

Մի մտածիր որ դու արդեն լուսանկարիչ ես միայն նրա համար, որ օգտագործում ես Instagram

Ոչ մեկին մի ասա քո ծածկագիրը

մի թվիթիր հանուն թվիթինգի

մի մտածիր, որ "Reload" կոճակը օժտված է ժամանակը արագացնելու ունակությամբ

Մի գնիր հավելում ոչ գեղեցիկ լոգոտիպով

Հիշի՛ր. Մասրդիկ որոնց լուսանկարների տեղը իկոնաներ են՝ իրականում սարսափելի են

Երբեք մի՛ խաղա World of Warcraft: Այն շատ-շատ-շատ է ձգձգվում